Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել զինված հետախուզվողի վնասազերծման գործողությունից
Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել երեկ Դավթաշենում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում սպանության փորձի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող բերման ենթարկված անձի վերաբերյալ:
Նա Դավթաշենում գտնվող ռեստորանային համալիրներից մեկից բերման ենթարկվելիս կրակոցներ էր արձակել:
Նշվում է, որ փետրվարի 26-ի գիշերը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ հետախուզվող Նարեկ Պ․-ն «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում։
Ոստիկանության ծառայողները Շինարարների փողոցում հետապնդել են նրան, հետախուզվողը, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը, դիտավորյալ վնասելով և՛ ոստիկանության ծառայողների, և՛ այլ անձանց մեքենաները, դիմել է փախուստի։
Ոստիկաանները դադարեցրել են հետապնդումը․ հետապնդման պարագայում իրական վտանգ կար, որ հետախուզվողի գործողություններից կտուժեին փողոցում գտնվող մարդիկ և հետևանքներն անդառնալի կլինեին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին