Երևանի մետրոպոլիտենի կայարաններն ու գնացքները մշակվում են ախտահանիչ հատուկ նյութերով
Երևանի մետրոպոլիտենի կայարաններն ու գնացքները մշակվում են ախտահանիչ հատուկ նյութերով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Գնացքները ժամանելու վերջին կայարանն է ՝ Բարեկամություն և Գարեգին Նժդեհ: Շրջադարձի համար նախատեսված ժամանակահատվածի ընթացքում աշխատակիցներին հնարավորություն է տրվում իրականացնել աղտահանման պրոցեսը: Մասնավորապես, այն հատվածքներում, որոնց հետ անմիջապես շփվում է ուղևորը, օրինակ ՝ մուտքի և ելքի դռները»,- ասել է Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը: