Բաբայան. 21-դ դարում դուք բացում եք ռուս ցարի արձա՞նը, որը դահիճն էր համարվում ժողովուրդների
«Ռուսական փառքի ծառուղի» նախագծի շրջանակում Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում՝ տեղադրվել է ռուս կայսր Նիկոլայ Առաջինի կիսանդրին։
Լրագրողների հետ հանդիպմանը Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը իր զարմանքը հայտնեց այս փաստից, որ հանրության կողմից որևէ արձագանք չկա:
«Նկատի չունեմ որոշ մտավորականների, քաղաքագետների: Հանրությունն ասո՞ւմ է՝ այս ինչ եք անում, 21-դ դարում դուք բացում եք ռուս ցարի, ընդ որում այլանդակ ցարի, որը դահիճն էր համարվում ժողովուրդների, իր արձա՞նը»,- նշեց նա: