Արցախի ոստիկանությունը բացահայտել է Բալասանյանի աջակիցների շտաբի դրոշները պոկողին
Մարտի 2-ին ԱՀ գլխավոր դատախազությունից ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն գրություն է ստացվել առ այն, որ եղել է «Հարձակվել են Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա, պոկել ու գողացել են պաստառները» վերտառությամբ տեղեկություն:
ԱՀ ոստիկանությունից հայտնում են՝ ծառայողները պարզել են, որ մարտի 1-ին ժամը 00:30-ի սահմաններում Շուշի քաղաքի բնակիչ, 2002թ. ծնված Ի. Ա.-ն պոկել է Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 29 հասցեում տեղակայված Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի ապակու վրա կպցրած Վ. Բալասանյանի նկարները, վերջինիս կուսակցության, ԱՀ և ՀՀ դրոշները:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին