Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահության հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու միջնորդությունների վերաբերյալ որոշումը։
«Դատարանը որոշեց պաշտպանության կողմի միջնորդությունների լուծումը հետաձգել մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր էական ապացույցների հետազոտումը»,- որոշման եզրափակիչ մասն ընթերցեց Դանիբեկյանը։
Դատական նիստը շարունակվում է։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և սույն քրեական գործով անցնող նախկին պաշտոնյաներ Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի փաստաբանները միջնորդել են դադարեցնել իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել քրեական գործի վարույթը։
Պաշտպանների միջնորդության հիմքում ընկած էր հայտնի «Յոթի գործը»։ Նշված գործով անցնող յոթ մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 300.1-րդ հոդվածի համաձայն:
Միջնորդության քննարկման ընթացքում պաշտպանական կողմը ընդգծել էր, որ նախկինում գործող Քր․ դատ․-ի 300 հոդվածը չի համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքին։ Հետագայում ընդունված 300․1 հոդվածը, որը, չնայած որ նոր հանցակազմ է պարունակում, նույնպես չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։
Հարակից հրապարակումներ`
- Քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ ամփոփիչ ելույթները դատարանը կլսի հաջորդ նիստին
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը իրենց պաշտպանյալի նկատմամբ
- Խաչատուրովի փաստաբան. Այսուհետ ես դատական նիստերի ընթացքում որդեգրելու եմ համանման վարքագիծ
- Սեյրան Օհանյանի փաստաբան. Ի՞նչ է ի հայտ եկել, որ «Յոթի գործով» տղաներին վերագրվող գործողությունները դուրս են մնացել հանցակազմի տարրից
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին