Պեսկովը՝ Իդլիբում ռուսական և թուրքական զորքերի առճակատման ռիսկի մասին
Կրեմլը հույս ունի, որ ռուս և թուրք զինվորականները կկարողանան նվազագույնի հասցնել Սիրիայում առճակատման ռիսկը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Նա նշել է, որ երկու կողմերի զինված ուժերը երկխոսության մեջ են։
«Հուսով ենք, որ մենք կարող ենք բացարձակապես նվազագույնի հասցնել այդ ռիսկը ՝ շնորհիվ երկու երկրների զինված ուժերի սերտ կապի և երկխոսության»,- ասել է Պեսկովը։
Փետրվարի վերջին Սիրիայի կառավարական ուժերը կրակ են բացել Իդլիբում գտնվող թուրքական զինվորների ուղղությամբ, ինչի հետևանքով նրանցից 33-ը զոհվել են, 30-ը՝ վիրավորվել:
Հարակից հրապարակումներ`
- Իդլիբի արյունալի հանգույցը` Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ
- Իդլիբի բախումների պատճառը Սոչիի պայմանավորվածությունների խախտումն է. Սաֆրաստյան
- Իդլիբի խնդիրը՝ գերտերությունների օրակարգում
- Պուտինն ու Էրդողանը Իդլիբի խնդրի շուրջ հեռախոսազրույց են ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը