Իրավունք 22:55 04/03/2020 Հայաստան

Արփինե Հովհաննիսյան. Բռնագանձմանը պետք է մոտենալ մասնագիտական տեսանկյունից ու մի կողմ դնել ամենակործան պոպուլիզմը

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրում է. «Մի քանի դիտարկումներ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի մասով կամ ինչպես անել, որ պետությունը վնասներ չկրի այս պրոցեսում Այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվում էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը: ԱԺ-ում մի շարք իշխանական պատգամավորների հարցադրումները և պոպուլիստական հայտարարությունները ցույց տվեցին` որքան հեռու են նրանք նախագծի վերաբերյալ նույնիսկ տարրական գիտելիքներ տիրապետելուց:

Այդ հայտարարություններին չեմ անդրադառնա, այլ կանեմ մի քանի բովանդակային դիտարկում-առաջարկներ, որոնց հասցեատերը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է, ով բավարար տիրապետելով խնդրին, կարծում եմ, կարող է հասկանալ մտահոգություններիս առարկան և ականջալուր լինել դրանց:

Խնդրին պետք է մոտենալ մասնագիտական տեսանկյունից ու մի կողմ դնել ամենակործան պոպուլիզմը: Այս դեպքում իմ խնդիրը ոչ թե այս կամ այն անձն է, այլ պետությունը: Ցանկացած ապօրինի գույք պիտի վերադարձվի պետությանը, միայն թե պատշաճ կարգով ու իրավական ճանապարհով, որպեսզի հետո էլ պետությունը ապօրինի գույքի տիրոջը վնասներ չհատուցի:

Եվ ուրեմն`

1. Շատ կարևոր է անդրադառնալ ապօրինի գույքի բռնագանձման վարույթի համար սահմանված շեմին, որը սկզբնապես 50 միլիոն դրամ էր , իսկ հիմա 25 միլիոն դրամ է: Լսել եմ նախարարի խոսքը, կարող եմ հենց թեկուզ միայն Բուլղարիայի օրենքի վերջին փոփոխությունների մասով երկար ու ձիգ հակափաստարկներ բերել, /մի քանի օրից լայնածավալ վերլուծականի մեջ/ բայց հակիրճ եմ ուզում լինել: Հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները, այս գործիքը պետք է օգտագործվի ճիշտ ու զգուշորեն:

Սա համադարման չէ: Նախարարը գիտի, դե իսկ ես էլ կհրապարակեմ շուտով, թե ինչքան է ինքը այս նախագծով լայնացրել ուսումնասիրության շրջանակը ու շեղվել միջազգային որոշ կանոններից, որոնք իրավապահների կողմից չարաշահվելու են ու դառնան պատուհաս ԵՐԿՐԻ համար: Ուստի շեմը սահմանելիս անկեղծորեն խորհուրդ եմ տալիս վերադառնալ նախնական շեմին, մանավանդ որ նպատակահարմարությունից ու երկրի իրավիճակից ելնելով առաջին անգամ չէ, որ շեղվել եք միջազգային կառույցների գնահատականներից:

2. Այո, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը կարող է համարվել արդյունավետ գործիք, սակայն այն պետք է լինի կանոնից բացառություն, ոչ թե օրինաչափություն: Սա են պնդում բոլոր վերաբերելի միջազգային փաստաթղթերը:

Ի՞նչու, որովհետև այս ինստիտուտը թուլացնում է քրեական օրենսդրության կիրառելիությունը եւ մարդկանց հավատը օրենքի նկատմամբ։ Մինչդեռ ոչ միայն նախագիծը, այլ նախագծերի ողջ փաթեթը ԽՐԱԽՈՒՍՈՒՄ է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը` հիմքեր ստեղծելով բացառությունը կանոնի վերածելու համար: Օրինակ` փաթեթով բարձր վարձատրություն է նախատեսվում այս վարույթով զբաղվող դատախազների համար։ Այսինքն` ինքին առաջնություն է տրվում ոչ թե քրեական դատավարության կարգով կոռուպցիոն հանցանքներ քննող դատախազին, այլ այն դատախազին, ով զբաղված է առանց մեղադրական դատավճռի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով:

3. Նախագծի հիմնավորման մեջ շատ է հղում կատարվում ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային, ինչը ինքնին գովելի է, սակայն այստեղ ևս պետք է դրսևորել չափազանց զգույշ մոտեցում` խորամուխ լինելով գործի բոլոր հանգամանքներին: Օրինակ` Եվրոպական դատարանը որոշ դեպքերում սահմանել է, որ վարույթի շրջանակում մի երկրում չկա օրենքի հետադարձության ուժի խնդիր կամ անմեղության կանխավարկածը չի խախտվում, սակայն դրանք պայմանավորված են եղել քննարկվող պետությունում մի շարք այլ պայմանների միաժամանակյա առկայությամբ:

4. Քննարկենք մի շատ կարևոր օրինակ. նախագծի հիմնավորման մեջ որպես դրական օրինակ նշվում է Գոգիթիձեն և մյուսներն ընդդեմ Վրաստանի գործը: Այս գործով թեև ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ վարչական կարգով գույքի բռնագանձումը իրավաչափ է, բայց կատարել է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ շեշտադրում: Այսպես` դատարանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրավաչափ էր Վրաստանում հետադարձ ուժ տալը գույքի բռնագանձման օրենքին, հատուկ ընդգծել էր, որ գույքի բռնագանձման օրենքը պաշտոնատար անձանց հաշվետու վարքագծին վերաբերող առաջին օրենքը չէր, քանի որ դեռ 1997 թվականին Վրաստանում ընդունվել էր օրենք, որը սահմանում էր գույքը պաշտոնատար անձանց գույքը հայտարարագրելու պահանջ, այդ իսկ պատճառով դատարանը եկել է այն եզրակացության, որ 2004 թվականի օրենքը ուղղակի 1997 թվականի օրենքի շարունակական զարգացումն էր:

Ի՞նչ է սա նշանակում մեզ համար՝ ՀՀ-ում «Հանրային ծառայության մասին օրենքը», այսինքն` հայտարարագրման պահանջ սահմանող օրենքը, ընդունվել է 2011 թվականին։ Այսինքն` մինչ այդ պահը չի եղել գույքի և եկամուտների հայտարարագրման հստակ համակարգ մեր երկրում, և հստակ չկա այն սանդղակը, որի հետ պետք է համեմատել պաշտոնյայի գույքը և եկամուտները: Ավելին` հայտարարագրերի բացակայության պայմաններում դատախազությունը իրավական ճանապարհով դժվար թե կարողանա պատշաճ կերպով հիմնավորել անհամապատասխանությունը օրինական եկամուտների և ձեռք բերված գույքի արժեքի միջև, ինչի դեպքում էլ ստեղծվում է իրավիճակ, որ օրենքի գործողությունը տարածվելու է 1991թ․-ից սկսած ժամանակահատվածի վրա, բայց փաստացի հնարավոր է լինելու իրացնել 2011թ․-ից սկսած ժամանակահատվածի առումով միայն։

Հակառակ դեպքում, այդ մարդիկ իրենցից վերցրած գույքն էլ հետ կկարողանան ստանալ, հատուցում էլ հետը: Կա արդյոք սրա լուծումը` բնականաբար, այո: Մի տարբերակը` ուղղակի պետք է սահմանել այս ժամանակահատվածների համար ապացուցման տարբեր շեմեր : Հակառակ դեպքում կրկնում եմ ՄԻԵԴ-ը կհամարի, որ ոչ միայն իրավաչափ չէր անձից գույքի բռնագանձումը, այլ նաև Հայաստանի համար կսահմանի վնասների հատուցման պարտականություն: Իհարկե, կարելի է քննարկել այլ ուղիներ ևս:

Հ.Գ. Եթե նպատակը իրապես ապօրինի գույքի հետ բերելն է օրինական ճանապարհով, այլ ոչ թե քաղաքական անիմաստ և պետությանը վնասող պոպուլիզմը, կարծում եմ այս և առաջիկայում հրապարակվելիք նկատառումները հաշվի կառնվեն, ինքս էլ պատրաստ եմ մանրակրկիտ ներկայացնել համապատասխան փաստարկները: Փաստաթուղթը կուղարկվի նաեւ ԱԺ, ՀՀ նախագահին եւ արդարադատության նախարարություն»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:33
Մեր գյուղում այս պահին սուգ է. Կիրանցի բնակիչ
«Մեր գյուղում առանց մեռել, սուգ է։ Մեր գյուղում այս պահին սուգ է, սգում ենք, տանջվում ենք մեր գյուղի, մեր հողի համար»,-ասում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Ամո՜թ, ամո՜թ. Հ1-ի լրագրողներին ոստիկանական մեքենայով տարան Կիրանց, իսկ մյուսների մուտքն արգելված է
Կիրանցի մուտքի մոտ ժամեր շարունակ ԶԼՄ ներկայացուցիչները սպասում են, որ թույլ տան իրենց մուտքը  գյուղ։ Չնայած դրան, ոչ պատգամավորներին, ոչ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
«Թող իմանան՝ հաստատություն ու ինստիտուտ այս երկրում չի գործում»։
Աղբյուր` Panorama.am
15:53
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն
Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Նշված է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Իրանում ընտրություններ կանցկացվեն 50 օրվա ընթացքում
Իրանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել այդ երկրի  առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը։ CNN-ի փոխանցմամբ, նա արդեն մի քանի հանդիպումներ...
Աղբյուր` Panorama.am
15:44
Նախարարությունը չի իրականացրել աղբահանության ծրագրի մի շարք միջոցառումները. Ատոմ Ջանջուղազյան
«2021-23 թթ. համար նախատեսված միջոցառումների ծրագրով  4 ուղղություններով 32 միջոցառում էր նախատեսված իրականացնել և այն...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության...
Աղբյուր` Panorama.am
15:30
Երևում է՝ ադրբեջանցիները վաղուց էինք աչք դրել Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա
Ադրբեջանցիները «վերակառուցում» են Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցը։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության Մշակույթի,...
Աղբյուր` Panorama.am
15:26
Հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը. Վահե Դավթյան
Քաղաքագետ, Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Մի մոռացեք, որ Իրանը խորքային պետություն է։ Նախագահի մահը...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արդեն իսկ առաջին սյուներն են տեղադրվել Կիրանցում, գյուղը կիսվում է երկու մասի. Դանիելյան
«Միակողմանի զիջումներն Ադրբեջանին այսօր իրենց արտացոլումն են գտնում Կիրանց գյուղի տարբեր հատվածներում տեղադրված սյուների տեսքով։ Արդեն իսկ...
Աղբյուր` Panorama.am
15:05
Թաթոյան. Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»
«Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին
4Future Banking միջազգային համաժողովը Հայաստանում էր համախմբել աշխարհի առաջատար բանկերի շուրջ 150 փորձագետների, ովքեր կիսվեցին իրենց փորձով ու...
Աղբյուր` Panorama.am
14:53
Հանկարծ մարդ չհուզվի, կասեն՝ Ալիևը տեսել է, որ կիրանցին հուզվել է, գյուղի կեսն էլ է ուզում. Դանիելյան
«Հազարամյակների Կիրանց գյուղը սարքում են Ադրբեջանի բաժին, վաղը, մյուս օրը «Յաշմա», «Կոմանդո» ջոկատները բերեն,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Քաղաքագետ
«Իսրայելն առնվազն երեք ամիս ունի Գազան պաղեստինցիներից մաքրելու, այսինքն տոտալ էթնիկ զտում իրականացնելու համար»,-անդրադառնալով Իրանի...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի, քանի որ առաքող մեքենաներին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ։ «Հացի մեքենան եկել է,...
Աղբյուր` Panorama.am
13:35
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է ՏԱՍՍ-ի հրապարակումը՝ Հայաստան Ռաիսիի այցի վերաբերյալ
ՏԱՍՍ-ը գրել էր, որ մայիսի 19-ին նախատեսված էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը սակայն հետաձգվել է։ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Այսօր հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ
Երևանում մայիսի 20-ին, 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:15
Վահե Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն ոստիկանների կողմից, ասեք բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, վերադառնանք. Բագրատ Սրբազան
«Չենք գնալու, իրենց ուզածն ինչ է։ Ապօրինի որոշում է  սա, լրիվ ապօրինի։ Բավարար չէ, որ հակասահմանադրական հանցագործություն են կատարում,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
Ոստիկանները պատ են կազմել ու թույլ չեն տալիս ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մուտք գործել Կիրանց գյուղ։ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Բագրատ Սրբազան, արժանապատվության, հաշտության ու միասնության Ձեր ԽՈՍՔՆ այսօր բոլորիս համար բալասան է
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան օրն է։
Աղբյուր` Panorama.am
12:39
Բնակարանային ծրագրից օգտվելու համար արցախցիները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն
«Կառավարության նիստում հաստատվեց բնակարանային աջակցության պետական ծրագիրը, որը հնարավորություն կտար Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 հազար...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցում ամեն թփի տակ ոստիկան է
Կիրանցում այսօր բազմաթիվ ոստիկաններ են բերվել տարբեր ստորաբաժանումներից։ Նրանք տեղակայված են ճանապարհի երկայնքով, անտառամերձ տարածքներում,...
Աղբյուր` Panorama.am
12:10
Շնորհակալ եմ Սրբազանին հրավերի համար և սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին  հրավերի...
Աղբյուր` Panorama.am
11:51
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳՆ գործընկերներին
«Քանի որ Իրանից ստանում ենք աղետալի լուրեր,այդ թվում իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր...
Աղբյուր` Panorama.am
11:44
Reuters. Իսրայելը ներգրավված չէ Ռաիսիի ուղղաթիռի կործանման մեջ
Իսրայելը կապ չունի ուղղաթիռի կործանման հետ, որի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր...
Աղբյուր` Panorama.am
11:06
Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մեր հինգի անունից շնորհակալություն ենք...
Աղբյուր` Panorama.am
11:01
Սասունյան. Նվիրատվությունների պատճառով Վատիկանը շրջվել է Ադրբեջանի կողմը
2024 թվականի մարտի 27-ին իտալական Irpmedia.irpi.eu կայքում հրապարակված ծավալուն հոդվածում՝ «Ինչպես Վատիկանը օգնեց օրինականացնել Ալիևի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}