Քաղաքական 18:00 04/03/2020

Մարուքյան. Եթե Ջանջուղազյանը ծրարով փող չի ստացել, կարո՞ղ է տեսել է, թե ով է ստացել

Ազգային Ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց նրա հայտարարությունը, ըստ որի, նախկին կառավարության օրոք նախարարներն ու գործադիր մարմնի ներկայացուցիչները ծրարով գումարներ են ստացել։

Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց, արդյոք նախկին կառավարության մաս կազմող, այսօր ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվել է՝ օրինակ, նա ստացե՞լ է ծրարով գումար, եթե չի ստացել, կարո՞ղ է տեսել է, թե ով է ստացել։

«Ձեր կաբինետում նախկին կառավարությունից մարդիկ կան, Դուք նրանց հարցրե՞լ եք, ծրարով փող ստացե՞լ են»,- հարցրեց Մարուքյանը։

Գործադիր մարմնի ղեկավար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց  հարցի համար, ասաց՝ այնպես չէ, որ այդպիսի տեղեկություններ կան միայն նրա մատնանշած անձանց պարագայում։

«Այդպիսի տեղեկություններ կան, չէի ուզում թեման այդքան բացել, բայց, նման տեղեկություններ կան նաև նախկին նախարարների մասին, ովքեր հիմա Ազգային Ժողովի պատգամավոր են։ Եվ ես այդ նախկին նախարարներին չեմ կանչել հարցրել, դա ճի՞շտ  է, թե՞ չէ, որովհետև կան մարմիններ, ովքեր կհարցնեն ու այդ պատասխանը կտան»,- ասաց Փաշինյանը՝ ճիշտ չհամարելով բարձրաձայնել օպերատիվ տեղեկությունները վճարված գումարների ու դրանց չափի մասին։

Նա հայտարարեց, երբ կառավարությունից պահանջում են թափանցիկ լինել, կառավարությունը խոստանում է լինել այդպիսին, միաժամանակ հայտարարում է, որ թափանցիկ պետք է աշխատեն նաև լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները։

«Մեզ ասում են՝ ո՞նց, ո՞նց, էդ ո՞նց։ Հենց ըտենց»,- հայտարարեց Փաշինյանն ու ավելացրեց, հարցը վերաբերում է նաև նրանց, ովքեր հեղափոխությունից հետո են եղել կառավարության անդամ, նաև նրանց, ովքեր հեղափոխությունից հետո եղել են կառավարության անդամ, հիմա կառավարության անդամ չեն։

«Նրանց էլ է վերաբերում, նրանց մասին էլ տեղեկություններ կան օպերատիվ բնույթի տեղեկություններ, բայց դա չի նշանակում, որ էդ տեղեկություններն անպայման հաստատվելու են։ Ես էլ ունեմ նման տեղեկություններ։ Ո՞նց եմ իմացել։ Բանավոր խոսակցությունների տրամաբանության մեջ կամ գուցե մի քիչ ավելի»,- ասաց վարչապետը։

Նա պատգամավորին վստահեցրեց՝ կառուպցիայի դեմ պայքարին իր անձնական նվիրվածությունը 100 տոկոս է։

Մարուքյանն ասաց՝ ստորագրում է ՀԿ-ների, կառավարության, ԶԼՄ-ների թափանցիկության անհրաժեշտության խոսքերի տակ, միաժամանակ մանրամասնեց, եթե օրինակ իր կուսակցությունից Մանե Թանդիլյանը նախարար եղած ժամանակ ծրարով գումար ստանար, դա ստանալու էր Փաշինյանից, նախկին իշխանության անդամները՝ Սերժ Սարգսյանից։

«Սա է հարցը, երբ նախարար էիք նշանակում էդ մարդկանց, էդ հարցը տվեցի՞ք։ Սա քաղաքական հարց է, դուք տանում եք օպերատիվ դաշտ, նման հարց չի քննարկվում»,- ասաց Մարուքյանը։

Ի պատասխան Փաշինյանն արձագանքեց. «Շնորհակալ եմ, բայց ո՞վ ասեց, որ ես պիտի տայի էդ փողը։ Հիմա ներկա նախարարներից որևէ մեկը ինձնից ծրարով ու այլ ձևով փող չի ստանում։ Հիմա ինձ հարցնելու փոխարեն, հերթագրվեք, նրանց հարցրեք։ Հիմա եթե ասեմ՝ հա հարցրել եմ, կասեք, բա ի՞նչ ասեց։ Հերթով նախարարներին հարց տվեք, ինձնից ի՞նչ եք ուզում։ Հիմա ես հանձնարարում եմ իրավապզհ մարմիններին, որ պարզեն այդ հարցը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:20
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Մրոն
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։ «Վնասել են Արսեն Գրիգորյան։ Մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Բիրտ ուժ կիրառելով ոստիկանությունը Կիրանցից 14 քաղաքացու բերման է ենթարկել Նոյեմբերյանի բաժին
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից հատվածից կարմիր և սև բերետավորները պարեկների հետ միասին անհամաչափ ուժի կիրառման միջոցով քաղաքացիներին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես ուրվականների տարածք լիներ. Բագրատ Սրբազան
«Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքն էր փոխվել, երբ մտանք գյուղ, կարծես, ուրվականների տարածք լիներ, մարդ չկար»,- Կիրանցից...
Աղբյուր` Panorama.am
16:45
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է. Ոստիկաններն ուժի կիրառմամբ, քարշ տալով տարան քաղաքացիներին
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է։ Բազմաթիվ կարմիր բերետավորներ գետնին գցեցին մի քանի քաղաքացիների, բռնի ուժ կիրառելով, քարշ տալով տարան։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Մեր գյուղում այս պահին սուգ է. Կիրանցի բնակիչ
«Մեր գյուղում առանց մեռել, սուգ է։ Մեր գյուղում այս պահին սուգ է, սգում ենք, տանջվում ենք մեր գյուղի, մեր հողի համար»,-ասում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Ամո՜թ, ամո՜թ. Հ1-ի լրագրողներին ոստիկանական մեքենայով տարան Կիրանց, իսկ մյուսների մուտքն արգելված է
Կիրանցի մուտքի մոտ ժամեր շարունակ ԶԼՄ ներկայացուցիչները սպասում են, որ թույլ տան իրենց մուտքը  գյուղ։ Չնայած դրան, ոչ պատգամավորներին, ոչ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
«Թող իմանան՝ հաստատություն ու ինստիտուտ այս երկրում չի գործում»։
Աղբյուր` Panorama.am
15:53
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն
Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Նշված է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Իրանում ընտրություններ կանցկացվեն 50 օրվա ընթացքում
Իրանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել այդ երկրի  առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը։ CNN-ի փոխանցմամբ, նա արդեն մի քանի հանդիպումներ...
Աղբյուր` Panorama.am
15:44
Նախարարությունը չի իրականացրել աղբահանության ծրագրի մի շարք միջոցառումները. Ատոմ Ջանջուղազյան
«2021-23 թթ. համար նախատեսված միջոցառումների ծրագրով  4 ուղղություններով 32 միջոցառում էր նախատեսված իրականացնել և այն...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության...
Աղբյուր` Panorama.am
15:30
Երևում է՝ ադրբեջանցիները վաղուց էինք աչք դրել Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա
Ադրբեջանցիները «վերակառուցում» են Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցը։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության Մշակույթի,...
Աղբյուր` Panorama.am
15:26
Հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը. Վահե Դավթյան
Քաղաքագետ, Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Մի մոռացեք, որ Իրանը խորքային պետություն է։ Նախագահի մահը...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արդեն իսկ առաջին սյուներն են տեղադրվել Կիրանցում, գյուղը կիսվում է երկու մասի. Դանիելյան
«Միակողմանի զիջումներն Ադրբեջանին այսօր իրենց արտացոլումն են գտնում Կիրանց գյուղի տարբեր հատվածներում տեղադրված սյուների տեսքով։ Արդեն իսկ...
Աղբյուր` Panorama.am
15:05
Թաթոյան. Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»
«Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին
4Future Banking միջազգային համաժողովը Հայաստանում էր համախմբել աշխարհի առաջատար բանկերի շուրջ 150 փորձագետների, ովքեր կիսվեցին իրենց փորձով ու...
Աղբյուր` Panorama.am
14:53
Հանկարծ մարդ չհուզվի, կասեն՝ Ալիևը տեսել է, որ կիրանցին հուզվել է, գյուղի կեսն էլ է ուզում. Դանիելյան
«Հազարամյակների Կիրանց գյուղը սարքում են Ադրբեջանի բաժին, վաղը, մյուս օրը «Յաշմա», «Կոմանդո» ջոկատները բերեն,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Քաղաքագետ
«Իսրայելն առնվազն երեք ամիս ունի Գազան պաղեստինցիներից մաքրելու, այսինքն տոտալ էթնիկ զտում իրականացնելու համար»,-անդրադառնալով Իրանի...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի, քանի որ առաքող մեքենաներին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ։ «Հացի մեքենան եկել է,...
Աղբյուր` Panorama.am
13:35
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է ՏԱՍՍ-ի հրապարակումը՝ Հայաստան Ռաիսիի այցի վերաբերյալ
ՏԱՍՍ-ը գրել էր, որ մայիսի 19-ին նախատեսված էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը սակայն հետաձգվել է։ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Այսօր հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ
Երևանում մայիսի 20-ին, 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:15
Վահե Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն ոստիկանների կողմից, ասեք բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, վերադառնանք. Բագրատ Սրբազան
«Չենք գնալու, իրենց ուզածն ինչ է։ Ապօրինի որոշում է  սա, լրիվ ապօրինի։ Բավարար չէ, որ հակասահմանադրական հանցագործություն են կատարում,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
Ոստիկանները պատ են կազմել ու թույլ չեն տալիս ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մուտք գործել Կիրանց գյուղ։ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Բագրատ Սրբազան, արժանապատվության, հաշտության ու միասնության Ձեր ԽՈՍՔՆ այսօր բոլորիս համար բալասան է
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան օրն է։
Աղբյուր` Panorama.am
12:39
Բնակարանային ծրագրից օգտվելու համար արցախցիները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն
«Կառավարության նիստում հաստատվեց բնակարանային աջակցության պետական ծրագիրը, որը հնարավորություն կտար Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 հազար...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցում ամեն թփի տակ ոստիկան է
Կիրանցում այսօր բազմաթիվ ոստիկաններ են բերվել տարբեր ստորաբաժանումներից։ Նրանք տեղակայված են ճանապարհի երկայնքով, անտառամերձ տարածքներում,...
Աղբյուր` Panorama.am
12:10
Շնորհակալ եմ Սրբազանին հրավերի համար և սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին  հրավերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}