Ինչո՞ւ են փակվել ռազմարդյունաբերության ոլորտը սպասարկող որոշ գործարաններ
ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրայնեց ռազմաարդյունաբերության ոլորտին վերաբերող խնդիրները:
Մասնավորապես, նա նշեց, որ թեև ռազմաարդյունաբերությունը կարևոր ճյուղ է, սակայն իրեն հասած տեղեկություններով արդեն երեք ամիս որոշ գործարաններ չեն աշխատում, որոնց կարիքը բանակն ունի, սակայն որևէ արդյունք չեն մատուցում բանակին:
ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանելով հարցին նշեց.
«Գնումների գործընթացում մոտավորապես 20 տոկոսի չափով ձեռքբերումներ ենք իրականացնում ներքին շուկայից: Ինչ վերաբերում է հարցին, ես չեմ կարող ասել, թե ինչով է դա հիմնավորված, բայց ՊՆ 100 տոկոսով խրախուսում է ներքին արտադրանքը»,- ասաց Տոնոյանը:
Այլ հարցերի մասով Տոնոյանը խոստացավ գրավոր պատասխանել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան