Հակահայական հոդված հրապարակած «Նեզավիսիմայա գազետայի» խմբագիրներն ազատվել են աշխատանքից
Ռուսաստանում գործող հայկական կայքերը տեղեկություն են տարածվել այն մասին, որ ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովի երեք տեղակալներից երկուսը՝ Արկադի Խանցեվիչը և Անդրեյ Ռիսկինը աշխատանքից ազատվել են: Գրում է Region Monitor-ը։
Ըստ աղբյուրի՝ պաշտոնանկությունների պատճառը սումգայիթյան ջարդերի մասին Լև Ասկերովի հայտնի հակահայկական հոդվածի հրապարակումն էր: Հոդվածը պարունակում էր ոչ միայն անհեթեթ պնդումներ և պատմություն կեղծելու փորձեր, այլև կասկածներ է առաջացնում լրատվամիջոցի օբյեկտիվության և անկաշառության վերաբերյալ։
Թեմային անդրադարձել է նաև ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով. «Իմիջիայլոց՝ ինքս անձամբ ստուգեցի՝ թերթի կայքում մարտի 2-ին առաջին խմբագրի տեղակալի պաշտոնին դեռ նշված է եղել Արկադի Խանցեվիչի անունը, իսկ խմբագրի մյուս տեղակալներից, ինչպես նաև տարածաշրջանային թղթակիցների բաժնի պետի պաշտոնին՝ Անդրեյ Ռիսկինը: Հիմա երկուսի փոխարեն էլ այլ մարդիկ են կայքում նշված:»
Աղբյուրը հիշեցնում է՝ ավելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «Говорит Москва»-ին հայտնել էր, որ վերոնշյալ հոդվածի առնչությամբ դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն՝ պահանջելով հետաքննություն սկսել էթնիկական ատելության, այլատյացության և կրոնական անհանդուրժողականության հրահրման վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Անսկզբունքայնություն, ստորություն ու ծախվածություն. Ռոման Բաբայանը՝ «Նեզավիսիմայա գազետա»-ում Սումգայիթի հոդվածի մասին
- Մարինա Գրիգորյան. Խոջալուի օպերացիան Ստեփանակերտի բնակչության համար ապրելու, գոյությունը պաշտպանելու հնարավորություն էր
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տեղեկատվական-քարոզչական ճակատը բաց է
- Անժելա Էլիբեգովա. Պետք է սթափվել ու լրջանալ
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան