Էրդողանը ցինիկություն է որակել Կանանց օր նշելը
Թուրքիայի նախագահ Էրդողանը չի բացառել, որ Անկարան կարող է սիրիական Իդլիբ նահանգում անցնել միակողմանի գործողությունների, եթե չկատարվեն Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նա այդ մասին հայտնել է կիրակի օրը Ստամբուլում NTV-ով հեռարձակված ելույթի ժամանակ: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։
«Մենք մեզ իրավունք ենք վերապահում մեր նախընտրած ձևով մաքրել «Գարնանային վահան» գործողության տարածքները, եթե այդ տարածքի վերաբերյալ մեզ տրված խոստումները չկատարվեն: Մենք կնքեցինք համաձայնագիր՝ առանց հետագա արյունահեղության լուծելու Իդլիբի ճգնաժամը: Հակառակ դեպքում մենք շարունակելու ենք գնալ այն ճանապարհով, որն ինքներս էինք որոշել», - ասել է Էրդողանը: Բացի այդ, նա նաև ասել է, որ անցած ամսվա ընթացքում սիրիական այդ նահանգում զոհվել է առնվազն 59 թուրք զինվոր:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը Իդլիբում չեզոքացրել են սիրիական ռեժիմի 3,4 հազար զինծառայողի:
Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ կկարողանա նոր արդյունքների հասնել Բրյուսելում կայանալիք բանակցությունների ժամանակ, որոնք նախատեսված են մարտի 9-ին:
«Վաղը Բելգիայում ես հանդիպելու եմ ԵՄ ներկայացուցիչների հետ: Հուսով եմ, որ մենք կվերադառնանք սկզբունքային տարբերվող արդյունքներով», - ասել է Թուրքիայի ղեկավարը:
Բացի այդ, Էրդողանը ցինիկություն է որակել այն փաստը, որ Թուրքիայի և ԵՄ սահմանին տիրող իրավիճակի ֆոնին համաշխարհային հանրությունը նշում է Կանանց միջազգային օրը:
«Ոչ ոք չի արձագանքում փախստականների դեմ Հունաստանի անմարդկային գործողություններին: Ես ինչ-որ չեմ լսել, որ որևէ մեկը դատապարտի կանանց նկատմամբ դաժան վերաբերմունքը, որոնք հարյուր հազարավոր այլ մարդկանց շարքում սպասում են Եվրոպայի սահմաններին»:
Փետրվարի վերջին, սիրիական բանակի հետ բախումներից հետո, Անկարան որոշեց չկանգնեցնել Սիրիայից ժամանած փախստականներին, որոնք փորձում են մուտք գործել ԵՄ: Թուրքիայի իշխանությունները հայտնել են սահմանը հատած 100 հազար փախստականների մասին: Եվրամիությունը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ`իրավիճակը կարգավորելու համար և աջակցություն է խոստանում Հունաստանին, Բուլղարիային և Կիպրոսին, որոնք բախվում են փախստականների ներհոսքի խնդրի հետ: 2016 թվականից Բրյուսելի և Անկարայի համաձայնագրով Թուրքիայի և ԵՄ-ի միջև առանց վիզայի փախստականների մուտքը փակվեց, որը, սակայն, երբեք չի կատարվել:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան