Ադրբեջանն ընտրել է խորհրդարանի կին խոսնակ
Ադրբեջանում ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ Միլի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ է ընտրվել կին`Սահիբա Գաֆարովան: Այս մասին գրում է Gazeta-ն։
Գաֆարովայի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը՝ այսօր կայացած խորհրդարանի առաջին նիստում:
Նշվում է, որ Գաֆարովան (ծն. 1965 թ.) բանասիրական գիտությունների դոկտոր է և Բաքվի Սլավոնական համալսարանի պրոռեկտոր:
Նա ընտրվել է չորրորդ, հինգերորդ և վեցերորդ գումարումների Միլի Մեջլիսում: Սահիբ Գաֆարովան նաև ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ էր: 2004 թվականից «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամ է։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան