Քաղաքական 13:00 10/03/2020

«Բոյկոտ»՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և անօրինականությանը

«Պատճառներից մեկը, որ մենք բոյկոտում ենք այս հանրաքվեն, այն է, որ կա հասարակության՝ սևերի և սպիտակների պառակտում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բոյկոտ» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանն՝ անդրադառնալով ապրիլի 5-ին անցկացվելիք սահմանադրական  փոփոխությունների հանրաքվեին։

Ըստ Չախալյանի, առաջացած պառակտումն անընդունելի է, և այն չի բխում պետականության շահերից, այլ ծուղակ է պետության համար.

«Մենք փորձելու ենք հանրությանը բացատրել, քարոզել, որ սա սխալ է, մերը չէ, իսկ մենք պետք է համերաշխ լինենք։ Երբ իշխանությունը օրենք է խախտում թեկուզ մեկ անգամ, ապա երկիրը դատապարտում է հակաօրինականության։  Հիշեք Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից 1996 թվականի նախագահական ընտրությունների կեղծումը։ Մինչ օրս դրա հետևանքներն ենք տեսնում, և երկիրը խելքի չի գալիս։ Այս հանրաքվեն էլ վտանգ է պարունակում, և երկիրը մտցնում է մի շրջափուլ, որից չգիտենք՝ դուրս կգանք, թե ոչ»։

Նա նշեց, որ իրենք ապրիլի երկուսին հայտարարելու են ազգային միասնության, համերաշխության օր՝ կոչ անելով քաղաքական բոլոր ուժերի միասին քայլերթ իրականացնել Ազատության պողոտայից դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ապա այնտեղից Էջմիածին։

«Բոյկոտ» նախաձեռնության անդամ Հմայակ Մկրտչյանը նշեց, որ հանրաքվեի համար պետք է ՍԴ դրական եզրակացությունը, որն ԱԺ-ն չի ստացել, ինչը օրենքի խախտում է։ Իսկ այդ խախտումը  շատ վատ տեղ է տանում պետությանը։

«Մեր երկրի 2018 թվականին ստացած ժողովրդավար իմիջը ևս վտանգվում է։ Մենք անօրինական ենք համարում այս հանրաքվեի անցկացումը։ Մենք ասում ենք՝ պետք է բոյկոտվի հանրաքվեն, քանի որ այն անօրինական է։ Մենք «Ոչ» չենք ասելու, քանի որ այդ տարբերակով մենք էլի մասնակցում ենք հանրաքվեին, ուստի կոչ ենք անում չգնալ հանրաքվեին, բոյկոտել այն»,- ասաց Մկրտչյանը։

Վահագն Չախալյանն էլ նշեց՝ տեղեկություն ունեն, որ պետական համակարգի աշխատողները չեն կարող չներկայանալ ընտրատեղամաս։

«Բայց եթե նրանք ստիպված գնան ընտրատեղամաս, թող քվեաթերթիկների վրա գրեն համերաշխություն, կամ իրենց ցանկությունն՝ ուղղված մեր երկրին, մեր պետությանը, մեր վարչապետին։ Մենք այստեղ վտանգ ենք տեսնում պարոն Մուկուչյանի գործողություններում, քանի որ հների ամենամեծ ներկայացուցիչը հենց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է, և վտանգ ենք տեսնում, որ նա կարող է մանևրել արդյունքները՝ և «ոչ»-ը «այո» ներկայացնել։ Ուստի կոչ ենք անում քվեաթերթիկների վրա գրառումներ անել, որ դրանք անվավեր համարվեն։ Իսկ եթե եղավ հանրաքվե, ապա վերջ կդրվի այսօրվա իշխանության լեգիտիմությանը»,- տեղեկացրեց Չախալյանը։

«Կամք» նախաձեռնության ղեկավար Արմեն Գրիգորյանն էլ նշեց՝ հեղափոխությունը լավ երևույթ է այնքանով, որքանով չի խանգարում պետությանը զարգանալ։

«Եթե նայեք, Կիլիկիայի թագավորության վերջին տասնամյակում տեղի ունեցած խմորումները կաթոլիկների և Հայ Առաքելական եկեղեցու կողմնակիցների միջև հանգեցրին նրան, որ մայրաքաղաք Սիսը գրավեցին։ Հիմա եթե մենք էլ հասարակությանը պառակտում ենք գույների, պետք է հիշենք, որ Հայաստանն ունի արտաքին թշնամիներ։ Դրա համար հայ ժողովուրդը պարտավոր է պահպանել համերաշխություն և իր արժեքներից դուրս չգա։ Պարտադիր չէ, որ հակառակորդի միջոցով պետականությունը կորսվի։ Որպեսզի մեր մեծերի դրույթները մեր ազգի զարգացման վերաբերյալ չփոխվեն, բերեք այդ արժեհամակարգի հիմքը պահպանենք և թույլ չտանք, որ ինչ-որ կերպով այդ հիմքը խարխլվի, փչանա»,- ասաց Գրիգորյանը։

Նա կոչ արեց, որ ընտրողները զսպվածություն և կանխատեսման ձիրք ցուցաբերեն։ Ըստ նրա՝  պետք է գլոբալ մտածել՝ ինչ է լինելու հետագայում։ Ամեն մարդ ինքը պետք է որոշի՝ մասնակցել հանրաքվեին, թե ոչ՝ հասկանալով, որ հետագայում այդ ընտրության համար չպետք է մեղադրի իշխանությանը կամ ընդդիմությանը։

Հմայակ Մկրտչյանն էլ տեղեկացրեց՝ իրենք կոչ են անելու, որ մարզերում բնակվող մարդիկ, ովքեր ճիշտ են համարում՝ համերաշխություն և կոնսենսուս պետք է լինի այս հասարակությունում, ապա նրանք պետք է տեղերում կազմեն խմբեր և տեղեկացնեն հասարակությանը, որ առաջիկա հանրաքվեն անօրինական է, և չպետք է մասնակցել դրան։

Նշենք, որ «Բոյկոտ»-ի անդամները բազմիցս դիմել են վարչապետ Փաշինյանին հանդիպելու համար, սակայն արձագանք չեն ստացել։

«Ինքը ժողովրդական բոյկոտի արդյունքում է եկել իշխանության, մեր շարքերում շատերը կան, որ մասնակցել են հեղափոխությանը։ Իսկ հիմա մենք ցանկանում ենք հանդիպել իրեն, իսկ ինքը խուսափում է։ Դա չի նշանակում, որ ինքը մեզնից ազատվելու է։ Մենք Փաշինյանից 5 պահանջ ունենք։ Մենք պահանջում ենք վերջ դնել հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելուն, ազատվել ավանդական արժեքների դեմ պայքարող և իշխանությանը արջի ծառայություն մատուցող մարդկանցից, և մեզ հետ միասին սկսել համաժողովրդական հաշտության գործընթաց։ Մենք պահանջում ենք նաև պաշտոնապես հրաժարվել Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելուց, և չեղարկել ապրիլի 5-ին անցկացվող հանրաքվեն»,- տեղեկացրեց Չախալյանը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}