Պուտինը՝ նախագահ մինչև 2036 թվականը
Վլադիմիր Պուտինը նախօրեին սատարել է առաջարկված սահմանադրական փոփոխությանը, որը թույլ կտա նրան վերընտրվել 2024 թվականին՝ զրոյացնելով նրա նախագահական 2 ժամկետները։
Սահմանադրական փոփոխությամբ տեղի կունենա մի օրենքի կասեցում, որը Ռուսաստանի նախագահներին սահմանափակում է երկու անընդմեջ ժամկետից հետո առաջադրվել: Այս մասին գրում է euronews-ը։
Սա մի ճանապարհ է, որպեսզի 67-ամյա Պուտինը, որն առաջին անգամ նախագահ դարձավ 2000 թ.-ին, շարունակի պաշտոնավարել մինչև 2036 թվականը:
Ռուս պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկել էր կա՛մ հանել Ռուսաստանի նախագահի համար 2 անընդմեջ ժամկետի սահմանափակումը, կա՛մ զրոյացնել այն ներկայիս նախագահի՝ Պուտինի պաշտոնավարման համար:
Պուտինը և խորհրդարանի ստորին պալատն արագորեն հաստատեցին 83-ամյա նախկին խորհրդային տիեզերագնաց Տերեշկովայի ներկայացրած առաջարկը։
Պուտինը, սակայն, ասաց, որ Սահմանադրական դատարանը նախ պետք է պարզաբանի, թե արդյոք նոր փոփոխությունը չի հակասում երկրի գլխավոր օրենքին:
Կրեմլի քննադատները դատապարտել են այս քայլը՝ անվանելով այն «ցինիկ մանիպուլյացիա» և բողոքի ակցիաների կոչ արել։
Պատգամավորները նաև ընդունեցին Պուտինի առաջարկած սահմանադրական փոփոխությունը, որով ամուսնության սահմանումը տրվում է որպես հետերոսեքսուալ միություն։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ