Տնտեսություն 12:12 12/03/2020 Աշխարհում

Ռուբլու փոխարժեքի թուլացումը ապոկալիպտիկ սցենարի չի բերի. Ջրբաշյան

«Մեր ոչ այդքան պատրաստ լինելը համաշխարհային տնտեսական նման իրավիճակներին, վկայում է այն մասին, որ երկրում առայժմ չի ձևավորվել տնտեսական անվտանգության կոնցեպտ»,- այսօր «Ռուբլու արժեզրկման հետևանքները Հայաստանի տնտեսության վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

Նրա խոսքով, աշխարհն ունի «սև կարապների» ֆենոմենը, և դրա առկայությունն հիմք է հանդիսանում, որ երկրները պատրաստ լինեն նման ֆորս-մաժորային իրավիճակների.

«Երկրները պետք է կարողանան մշտադիտարկում անել բոլոր այն զարգացումներին, որտեղից իրենք տեսնում են հնարավոր բացասական էֆեկտները։ Դրանք կարող են լինել տարբեր՝ ռազմական, աշխարհա-քաղաքական, նավթի գին, ոսկու գին, պղնձի գին, ռուբլու փոխարժեք։ Մենք պետք է հասկանանք, որ աշխարհը մտել է  անորոշության մի փուլ, որտեղ երկրի կայունությունն ու ուժը կապված է նրանից, թե ինչքանով է նա պատրաստ կատարել այս կամ այն միջոցառումները՝ կապված այդ կայունույթան ապահովման հետ»։

Ըստ Ջրբաշյանի, Ռուսաստանում տիրող ներկայիս իրավիճակը բավականին տարբերվում է 2014 թվականին եղած դրությունից։

Բանախոսը նշեց, որ Ռուսաստանի արտարժույթային ռեզերվները հիմա շատ ավելի մեծ են, և իրենց ազգային անվտանգության ֆոնդում գտնվող միջոցները բավականին շատ են, ինչը ենթադրում է, որ ՌԴ դիմադրողականությունը՝ նավթի գների անկման նկատմամբ, շատ ավելի մեծ է։

«Դա չի նշանակում, որ նավթի գների անկումը ազդեցություն չի ունենալու Ռուսաստանի վրա։ Մենք տեսանք, որ ՌԴ կենտրոնական բանկն այս պահին թույլ է տալիս ռուբլու բավականին լողացող փոխարժեք ունենալ, որը պարունակում է ռիսկ՝ նմանատիպ շոկային փոփոխությունների։ Իհարկե, պետք է լինի ռուբլու փոխարժեքի թուլացում, սակայն դա այդպիսի ապոկալիպտիկ սցենարի չի բերի։ Այստեղ կարևոր է, որ Ռուսաստանում իրավիճակն այժմ շատ ավելի կառավարելի է։

Եթե ավելի խորքային վերլուծություն կատարենք՝ ինչ կատարվեց նավթի գների հետ՝ կապված կորոնավիրուսի տարածմամբ, ապա կտեսնենք, որ Ռուսաստանի քայլերը որոշակիորեն պատրաստված էին, դրանք անսպասելի չէին։ Եվ ընդհանրապես, նմանատիպ բանակցային պրոցեսում, երբ կողմերը չեն գալիս համաձայնության, ապա պետությունը հանպատրաստից որոշում չի ներկայացնում, դա արդեն մտածված է լինում։ Եվ Ռուսաստանը, թուլացնելով իր ազգային արժույթը և դրանով խրախուսելով արտահանումը, ապահովում է ռուբլիով որոշակի մուտքերի ավելացում»,- ասաց Ջրբաշյանը։

Թե ինչ ազդեցություն կունենա ռուբլու փոխարժեքի անկումը Հայաստանի տնտեսության վրա, Ջրբաշյանը նշեց՝ ազդեցությունը շատ նվազ է լինելու, որովհետև մեր տնտեսության համար տրանսֆերտների ծավալը բավականին նվազել է ՀՆԱ-ի նկատմամբ, և այն աշխատողները, որոնք հիմնական տրանսֆերային աղբյուր են հանդիսանում, հիմա շատ ավելի քիչ են կախված փոխարժեքի տատանումից.

«Տուրիզմի և ապրանքների արտահանման դեպքում մենք կարող ենք ունենալ պահանջարկի նվազում։ Չնայած պետք է ասել, որ մեր ապրանքների հիմնական արտահանումը դեպի ՌԴ ռուբլիով է իրականացվում, ինչը ենթադրում է՝ ռիսկերը ավելի նվազ են։ Նավթի գների նվազման հետ կապված՝ կարծում եմ՝ խնդիր կա։  Առվազն վերջին 20 տարվա փորձը ցույց է տալիս, որ նավթամթերքի ոլորտում մեր մոտ չի գործում պահանջարկի և առաջարկի կորը, քանի որ այդ ոլորտը՝ դրսից նավթամթերքի ներկման, բավականին մոնոպոլիզացված է, ինչը ենթադրում է, որ այս ոլորտում կոմպենսացման ակնկալիքներ չպետք է ունենանք։ Հայաստանում նավթային ոլորտում կա որոշակի դեֆորմացված շուկայի ֆենոմեն»։

Ըստ Ջրբաշյանի, տուրիզմի ոլորտը միանգամից 2 հարված է ստանում՝ մի կողմից կորոնավիրուսի տարածումը, մյուս կողմից ռուս տուրիստների համար հայկական տուրիստական պրոդուկտի ավելի թանկ դառնալը՝ հաշվի առնելով ռուբլու արժեզրկումը։

«Տուրիզմի ոլորտում ունենալու ենք որոշակի խնդիրներ։ Սակայն երբ նայում ենք Հայաստանին, ապա արտարժութային ռեզերվների մասով նա այս պահին ապահովված է։ Ուրիշ հարց է, որ մտորելու և ճիշտ տնտեսական քաղաքականության պահ է եկել, որ կառավարությունն ու ԿԲ-ն պետք է քայլեր անեն՝ մեղմելու համաշխարհային տնտեսական շոկի ի հայտ գալը Հայաստանում»,- եզրափակեց խոսքը Ջրբաշյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}