Քաղաքական 17:06 12/03/2020 Արցախ

Վիտալի Բալասանյանի գրասենյակն ահազանգում է ընտրակաշառքի բաժանման և քաղաքացիներին ահաբեկելու մասին

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբում  մարտի 11-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում առկա հրատապ խնդիրների վերաբերյալ։

Վիտալի Բալասանյանի գրասենյակի փոխանցմամբ, ասուլիսի ընթացքում «Արդարություն» կուսակցության հիմնադիր անդամ Դավիթ Գալստյանը ներկայացրել է մի շարք փաստեր ընտրարշավի ընթացքում տեղ գտած դատապարտելի երևույթների՝ ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի կոպիտ չարաշահման, ընտրողների վրա գործադրվող տարատեսակ ճնշումների մասին։

Կուսակցության մարզային շտաբերի պատասխանատուներ Աշոտ Սևումյանը և Կարեն Հովհաննիսյանը ներկայացրել են իրավիճակը մարզերում, ուր մրցակից թեկնածուների և քաղաքական ուժերի ներկայացուցիչները վարչական ռեսուրսների օգտագործմամբ ահաբեկում են բնակչությանը, մասնավորապես՝ «սխալ» թեկնածուի օգտին քարոզելու, քարոզ լսելու կամ քվեարկելու դեպքում աշխատանքից հեռացնելու սպառնալիքներով։

ԱՀ Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը տեղեկացրել է, որ ինքը քննարկել է այս խնդիրները իր մրցակիցների հետ՝ փորձելով սկզբունքորեն բացառել այդ հոռի երևույթների առկայությունը Արցախում։ Նա հայտնել է նաև,  որ մարզերից ստացված ահազանգերը ստուգելուց հետո գրավոր ուղերձով դիմել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանին, ապա հանդիպել նրա հետ՝ արդարությունը վերականգնելու և ընտրապայքարի օրինականությունն ապահովելու պահանջով:

«Օրենքը բոլորի համար մեկն է: Մեր երկրում այդ իմաստով արտոնյալներ չպետք է լինեն»,- ասել է  Վիտալի Բալասանյսնը:

Կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Հակոբ Հակոբյանը հրապարակել է Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ արդեն իսկ գործադրված թեժ գծի հեռախոսահամարը /047 20-45-00/, որի միջոցով քաղաքացիներն այլևս հնարավորություն ունեն ահազանգել նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվող բոլոր տեսակի խախտումների մասին։ Գեներալ Բալասանյանը նախագահական ու խորհրդարանական ընտրությունների բոլոր մասնակիցներին կոչ արեց ջանք գործադրել և տեղադրել թեժ գծի համարը բոլոր հնարավոր տեղեկատվական ռեսուրսներում:

«Բոլորս, միասնական ոժերով, կարող ենք այս ընտրությունները դարձնել ազնիվ ու մաքուր։ Միասին մենք ոչ կասենք անարդարությանը»,- ամփոփելով ասուլիսը հայտարարել է ԱՀ Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը:

Գրասենյակը տարածել է նաև Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, որտեղ ասված է.

«Սիրելի՛ արցախցիներ,

Այսօր դիմում եմ ձեզ՝ որպես մեր ժողովրդի ներկայացուցիչ։ Ընտրապայքարի առաջին օրերից բարձրաձայնել եմ արցախցու քվեի առուծախի շուրջ ստեղծված անառողջ իրավիճակի մասին եւ խորապես դատապարտել եմ այն։ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու անունից «Ո՛չ» եմ ասում քաղաքական կեղտոտ խաղերին եւ մանիպուլյացիաներին։

Երբ մարզերից ստացա առաջին ազդանշանները նման գործելաոճի մասին, չհավատացի, քանի որ չեմ հավատում, թե դա արցախցու տեսակին հարիր է։ Վարչական ռեսուրսների օգտագործում, ընտրազանգվածի ահաբեկում, ընդհուպ՝ աշխատանքից հեռացնելու սպառնալիքներ ու այլ տեսակի բռնաճնշումներ գրեթե ամենուր՝ թեկնածուներից մեկի օգտին։ Այս ամենը հային, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն անարժան պահվածք է:
Խնդիրը քննարկել եմ իմ քաղաքական հակառակորդների հետ՝ նրանց հրավիրելով խորհրդակցության։ Գիտեմ՝ միայն իմ կուսակցությունը, համախոհներն ու ընտրողները չեն, որ տառապում են ահաբեկման կեղտոտ տեխնոլոգիաներից։ Քաղաքական պայքարն իմաստների և ժողովրդի կարիքները հասկանալու, դրանց լուծման ուղիներ գտնելու մրցավազք է, ոչ թե մրցակցություն, թե ով ավելի շատ կարող է ծախսել քարոզչության ու  միջոցներ բանեցնել՝ ձայներ ստանալու համար:

Անհանդուրժելի է։ Գրավոր դիմել եմ, ինչպես նաև հանդիպում եմ ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Պահանջս մեկն էր եւ է՝ արդարության վերականգնում և ընտրապայքարի օրինականության  ապահովում։ Օրենքը բոլորի համար մեկն է: Մեր երկրում արտոնյալներ չկան ու չպիտի լինեն:

Ստացել եմ նախագահի երաշխիքները, որ հատկապես գյուղապետերի և խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ աշխատանք կտարվի, որպեսզի դադարեն ահաբեկել մեր քաղաքացիներին՝ զրկելով նրանց ազատ կամարտահայտվելու իրավունքից։ Սակայն այսօր բոլոր հիմքերն ունեմ պնդելու, որ իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև վատթարացել է։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Շատերդ արդեն գիտեք, որ մենք գործարկում ենք թեժ գիծ՝ մեր քաղաքացիներին աջակցելու համար։ Շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով մեր զանգերի կենտրոնը կաշխատի՝ լսելու եւ արձագանքելու ընտրողների նկատմամբ բոլոր տեսակի ճնշումների դեպքերին: Կազմելու ենք  գյուղապետերի և ձեռնարկությունների ղեկավարների «սև ցուցակները»՝ տարածելով դրանք, որ ողջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անուն առ անուն ճանաչի իր թշնամիներին: Եվ երբ ժամանակը գա, երբ Արցախը կատարի իր ճիշտ ընտրությունը, այդ մարդկանց կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Ես դա երաշխավորում եմ:

Կոչով դիմում եմ Արցախի նախագահական ընտրությունների բոլոր մասնակիցներին՝ միանալ ժողովրդին և մեր թեժ գծի հեռախոսահամարը ` 047204500 , որն արդեն հայտնվել է սոցիալական ցանցերի մեր բոլոր էջերում եւ կայքում, տարածել նաև իրենց տեղեկատվական ռեսուրսներում:
Եկե՛ք համագործակցենք անարդարության դեմ պայքարում, եկե՛ք կանգնենք մեր ժողովրդի կողքին, բոլորս միասին ընտրությունները դարձնե՛նք ազնիվ և մաքուր։ Միասին վճռական «Ո՛չ» ասենք անարդարությանը»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}