Անվտանգության հատուկ գոտի՝ Թուրքիայի Հաքքարի նահանգի 12 շրջանում
Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի 12 շրջանում մինչև տարեվերջ «անվտանգության հատուկ գոտի» է հայտարարվել: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Այդպիսով մինչև 2021թ. արգելվում է մուտք գործել հետևյալ շրջաններ.
Ջեվիզլի գյուղի Չալդաղը շրջան, Չըղլը/ Աքքայա գյուղի Էրդաղը շրջան, Գյունդեշ գյուղի Ադունե սարի շրջան, Ջեվիզլի/Քայալըք գյուղի Հան դաշտային շրջան, Գյունդեշ գյուղի Քեմեր սարի շրջան, Մեշելի գյուղի Քասրանի շրջան, Քամըշլը Գըրե-Օզփընար սարերի և Իքիյաքա սարերի դիրքերը, Շեմդինլիի հյուսիս-արևմտյան շրջան, ինչպես նաև Հաքքարիի քաղաքի 4 շրջաններ:
Նշեվում է, որ բոլորովին վերջերս Թուրքիայի հարավ-արևելյան 15 շրջաններում նույնպես մինչև 2021թ. «անվտագության հատուկ գոտի» էր հայտարարվել: