Քաղաքական 17:46 12/03/2020 Հայաստան

Բեքարյան. Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացի տեսանկյունից շունը տիրոջը չի ճանաչում

«Մենք ունենք բավականին մեծ ռիսկ կամ մարտահրավեր Արցախի հարցում, որը միշտ ենք ունեցել, բայց ինչ-ինչ գործոնների արդյունքում, նույն Սիրիայի խնդրով, ռուս-թուրքական բավականին խիստ հակասություններով պայմանավորված, այս ռիսկը բազմապատկվել է»,-«Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա» խորագրով քննարկման ժամանակ ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

Նրա խոսքով, շատ են դեպքերը ռեալ պոլիտիկում, երբ կողմերից մեկի կարճաժամկետ շահը կարող է համընկնել մյուս կողմի միջնաժամկետ կամ երկարաժամկետ շահերի հետ. «Եթե Թուրքիան կարող է ղարաբաղյան հարցի ներքո սադրանքի գնալ իմիջը, դեմքը պահելու, շահեկան վեկտորներ ձեռք բերելու համար, չպետք է բացառել, որ սա կարող է մյուս խաղացողներին, այդ թվում մեզ համար կարևոր, միջնաժամկետ շահերի հետ հատում ունենալ: Առաջին հայացքից թվում է, թե Թուրքիան իր համար խնդիր է լուծում, բայց իրականում, իրենց համար խնդիր լուծեն մի քանիսն առվազն»:

Վերլուծաբանն ընդգծեց, որ սա այն սցենարն ու ուղղությունն է, որի համար պետք է լինի նորմալ պլանավորում:

Որպես հաջորդ խնդիր Կ. Բեքարյանը նշեց, որ Միացյալ Նահանգները թևակոխում է նախընտրական քարոզարշավի կուլմինացիոն շրջան, որով էլ քաղաքական շահերի ընթացքը, սպասարկումը դառնում են արդեն նախընտրական գործընթացի դրոշմը կրող՝ դրանից բխող  բոլոր հետևանքներով:

«Մենք ունենք բավականին հետաքրքիր իրավիճակ Ռուսաստանում: Հաշվի առնելով սահամանադրական փոփոխությունների փաթեթը, դրան՝ հանրության երևացող, դեռևս չերևացող արձագանքները, դրա հետ մեկտեղ՝ ուշադրություն շեղող գործոնի հետ, որն ինչ-ինչ հարցերում կարող է ինչ-ինչ սրբագրումներ մտցնել առօրյա նախատեսված ընդհանուր քաղաքական գծի և կյանքի մեջ»,- ասաց նա:

Կ. Բեքարյանը նշեց, որ ունեն բավականին հետաքրքիր վիճակ Թուրքիայում, որտեղ նախագահ Էրդողանի վարկանշնի նվազում կա, իսկ Էրդողանի համար սեփական և սեփական քաղաքական ուժի իշխանությունը պահելու խնիրդը նույն իմիջային ու դեմք պահելու խնդրի հետ բավական մեծ հատում է տալիս հենց այս կարճ ժամանակահատվածում:

Ըստ նրա,  բավականին հետաքրքիր իրավիճակ է Ադրբեջանում, երբ տնտեսական մի շարք գործոնների համադրումը շատ արդիական է դարձնում ուշադրությունը շեղելու որևէ գործողություն իրականացնելու առումով:

Վերկուծաբանի գնահատմամբ, բավականին հետաքրքիր իրավիճակ է նաև Եվրամիությունում, որը կարելի է պայմանավորել մի շարք գործոններով, այդ թվում նրանով, որ ԵՄ-ն հերթական անգամ մտնում է մի շրջափուլ, որտեղ ամենակարևորը լինելու են իր ներքին խնդիրները. «Եթե նայում ենք ԵՄ-Թուրքիա դիալոգ կոչվածին, ապա կտեսնենք, թե ԵՄ-ն ինչ վտանգի առաջ է կանգնում փախստականների, միգրացիոն հոսքերի առումով, որոնք էլ իրենց հերթին բերեցին այս վերջին սրացումները, Սիրիայի իրավիճակը»:

Կ. Բեքարյանի խոսքով, եվրոպական ավանդական դաշնակիցների առումով Հայաստանն ունի բավականին տրանսֆորմացվող իրավիճակ ՀՀ-ի՝ այս վերջին իշխանությունների տարիներին կատարած աշխատանքի առումով:

Խոսելով ղարաբաղյան  հիմնախնդրի կարգավորման գործընթացի, վերլուծաբանն ասաց. «Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացի տեսանկյունից ունենք բացահայտ քաոտիկ վիճակ, որտեղ «շունը տիրոջը չի ճանաչում»: Իհարկե, այս իրավիճակը շատ ավելի զգայուն, շատ ավելի վտանգներով լի է դարձնում իրավիճակը, երբ ինչ-որ տարաբնույթ մտքեր, էլեմենտներ «փորձարկվում» են և այդ փորձարկումների ժամանակ չկա ռիսկերի գնահատման գործընթաց: Այս ամենի փոխկապակցվածության օրինակներից էր Էրդողան-Պուտին մոսկովյանի հանդիպումից շատ կարճ ժամանակ առաջ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների այցն Անկարա և հանդիպումը Չավուշօղլուի հետ, որից հետո եղավ Չավուշօղլուի թվիթերյան լուսանկարով գրառումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

Եթե սա տարբերություն չէ, ուրեմն մենք ամեն ինչին նայում են մատների արանքով: Սա իրականում բավականին մեծ տարբերություն է: Այս ամենը մեր արտգործնախարարության ու անձամբ արտգործնախարարի լռության պայմաններում է:  Խոսքը չի վերաբերում արձագանքին, որ աստվածաշնչյան գրառումով արձագանք եղավ,  խոսքը վերաբերում է կանխարգելիչ աշխատանքի բացակայությանը, իրավիճակին չտիրապետելուն, ձեռքը զարկերակին չպահելուն, ամեն ինչին մատների արանքով նայելուն՝ ներառյալ սեփական պետության, հայկական պետությունների և դրանց անվտանգության խնդիրները»:

Վերլուծաբանի խոսքով, Ադրբեջանը փորձում է այս ընդհանուր իրավիճակից հնարավորինս իր օգուտները քաղել, դիվիդենտները ձեռք բերել:

«Մեր արտգործնախարարությունը հիմա զբաղված են «ավելի կարևոր գործերով»՝ աշխարհով մեկ ման գալով և բոլորին համոզել փորձելով, որ մենք  Սահմանադրական դատարանի հետ կապված հանրաքվեն, որ իրականացնում ենք, մեզ դրա համար շատ պետք չէ մեղադրել, նեղել, քննադատել: Սա այսօր դարձել է Հայաստանի իշխանության առաջին խնդիրը, բայց այնպիսի տարողունակությամբ, որ մեկ-մեկ թվում է՝ միակ խնդիրը: Առավել քան վստահ եմ, որ այս ամենի համար գալու է պատասխան տալու ժամկետը՝ կոնկրետ անձանցով, իրենց պատասխանատվության ուղղություններով, ոլորտներով»,- նշեց նա:

Կարեն Բեքարյանը ելույթի վերջում ասաց ասաց, որ այսօր աշխարհի համար թիվ  մեկ կարևորագույն խնդիրը, օրակարագը  կորոնավիրուսն է, տարածաշրջանի համար  սրացումն է, որը կա Մերձավոր Արևելքի տարբեր օջախներում, շատ ցայտուն՝ Սիրիայում,  ՀՀ իշխանությունների համար այս թեմաներն ուղղակի չկան:

«Եթե այս ամենին նայում ենք, թե ինչ ժամանակահատվածում, ինչ ենք անում,  լրացուցիչ ապշելու գործոն է ավելանում. ինչ կարգի չպետք է գնահատես ռիսկերը, չունենաս սրա համար  ինստիտուտներ, լինես ապաշնորհ կամ ինչ կարգի չսիրես քո երկիրը, պետությունը ու հանրությանը, որ վերցնես հանրաքվե նշանակես այն ժամանակ, երբ կա այս ողջ սրացումների ֆոնը, իսկ հայկական երկրորդ պետությունում կայանալու է խորհրդարանի և նախագահի ընտրություններ»,- ասաց Բեքարյանը:

Նրա կարծիքով, բոլորի՝ վերլուծական  ընկերակցության, լրատվամիջոցների, քաղաքացիական դաշտի, ակադեմիական շրջանակների պարտքն այս պահին կայանում է նրանում, որ աշխարհն ու մեր շուրջը պետք է ընկալեն, որ այստեղ ապրող հանրությունը, ժողովուրդն իր բոլոր ինստիտուտներով ունի  ադեկվատություն, իրավիճակի գնահատման հնարավորություն, սեփական երկիրն ու պետությունը սիրում է այնքան, որ չի կարելի  այդ ամենը նույնացնել իշխանության մի քանի ներկայացուցչի կամ  իշխանության  հետ, որոնք այսօր ուղղակիորեն մեր ազգային ու պետական շահերը խարխլելով տանում են անապատացման:

«Սա մեր առաջին անելիքն է՝ օգտագործելով հնարավոր գործիքակազմը, որը նախատեսված է օրենքով, ավանդույթներով, գործընկերային  կապերով»,- ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}