Փաշինյանը շուտով հայտարարություն կտարածի
Այսօր ՔՊ-ն հրատապ նիստ էր հրավիրել, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նիստից դուրս եկավ և լրագրողներին հայտնեց, որ մոտակա կես ժամվա ընթացքում նիստի ժամանակ որոշումների մասին հայտարարություն կլինի։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնեց, որ նիստի ժամանակ մի քանի թեմաներ են քննարկվել, և՛ հանրաքվեի մասին, և՛ կորոնավիրուսի մասին։ Հարցին, թե մանկապարտեզները, դպրոցները փակելու մասին ինչ է որոշվել, պատգամավորը պատասխանեց, որ շտապել պետք չէ, վարչապետը հայտարարություն կանի։
«Ինչ հարց, որ այսօր լրահոսում տեսել եք, քննարկել ենք»,- ասել է Սիմոնյանը: