Հասարակություն 13:12 20/03/2020 Հայաստան

«Նորավանք» հիմնադրամի պահակը մահացավ՝ մի քանի ամսվա աշխատավարձը չստացած

Հայաստանում այս պահին էլ մարդիկ կան, ովքեր, ամիսներ շարունակ աշխատելով պետական հաստատությունում, աշխատավարձ չեն ստացել։  Ու սա չնայած  բազմաթիվ այն հայտարարություններին, որ բյուջեում փող շատ կա, ու սա չնայած այն բանին, որ այդ աշխատակիցներից յուրաքանչյուրն օրեր շարունակ ահազանգել է կառավարություն իրենց խնդրի մասին։ Մարդիկ մնացել են անօգնական, քանի որ ոչ կառավարությունից, ոչ էլ այլ պետական մարմնից արձագանք չի եղել։ 

Պետական մարմինների անտարբերության, պատասխանատվության բացակայության հետևանքով պահակներից մեկը  չի էլ կարողանա վայելել իր աշխատած գումարը, նա մահացավ ավելի շուտ, քան կտային աշխատավարձը։

Խոսքը կառավարության որոշմամբ անցած տարվա ամռանը լուծարված «Նորավանք» գիտակարթական հիմնադրամի աշխատակիցների մասին է՝ հինգ պահակ, հաշվապահ, տնօրեն, խորհրդական,  գույքի համար պատասխանատու պարետ, հրատարակչական-տեղեկատվական կենտրոնի ղեկավար։

Հիմնադրամի լուծարումից հետո նրանք շարունակում էին աշխատանքի գալ մինչև այս տարվա փերվարի 26-ը,  քանի որ պետք էր շենքի, ինչպես նաև դրա ներսում եղած գույքի պահպանություն իրականացնել, հաշվառում ու տարատեսակ հաշվարկներ իրականացնել։

Փետրվարի 26-ին նրանք ազատվել են աշխատանքից, լուծարման հանձնաժողովից նոր պայմանգիր են առաջարկել՝ այս անգամ պահակներին առաջարկելով 100 հազար դրամ աշխատավարձ։ Մեծ մասը հրաժարվել են ստորագրելուց։

Պահակներից մեկը՝ Տ. Խաչատրյանը բազմազավակ հայր է։ Panorama.am-ի հետ զրույցում պատմում է՝ զանգել է բոլոր հնարավոր ու անհնար թեժ գծերով, բոլորը միաբերան ասում են՝ գումար չկա, չգիտենք՝ երբ կլինի։

«Ստացած գումարն էլ մեծ չէ, 80 հազար դրամ փոխանցումով, մաքուրը՝ 65 հազար դրամ։ Ես օգնություն չեմ խնդրում, պահանջում եմ վճարել իմ կատարած աշխատանքի դիմաց»,-ասաց նա։

Սովորական օրերին նա պահակի աշխատանքը համատեղել է օրավարձով տարբեր աշխատանքների հետ, հիմա ոչ շինարարություն կա, ոչ էլ այլ աշխատանք։ Բազմանդամ ընտանիքի միակ աշխատողն ինքն է, կինը խնամում է հինգ անչափահաս երեխաներին։ Ամիսներ շարունակ աշխատավարձը չստացած, այսօր էլ արտակագ դրության հետևանքով այլ աշխատանքից զրկված տղամարդը ծանր կացության մեջ է, մեկ ամիս դեռ պետք է դիմանալ։

«Ես օրինապահ քաղաքացի եմ, ես աշխատել եմ, պահանջում եմ՝ ինձ վճարեն։ Ի՞նչ է, պիտի հասնեմ այնպիսի ծանր, անելանելի վիճակի, որ գողություն անե՞մ երեխաներիս պահելու համար, չնայած հաստատ նման բան չեմ անի։ Հիմա էլ ասում են նոր պայմանգիր կնքենք, ինձ համար ի՞նչ տարբերություն՝ 80 հազար է գրած թղթի վրա, թե՞ 100 հազար, եթե չեն վճարում»,-նշեց Տ. Խաչատրյանը։

Այս ընթացքում աշխատավարձ չի ստացել նաև հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը։ Ավելին, ձմռան ամիսներին նա իր գրպանից է վճարել էլեկտրաէներգիայի գումարը։ Շենքի մի սենյակ են տաքացրել, բոլոր աշխատակիցներով այդտեղ  հավաքվել։

«Ես դիմել եմ բազմաթիվ անգամներ թե կառավարությանը, թե հանձնաժողովին։ Ոչ մի արձագանք չենք ստանում։ Փոքրաթիվ անձնակազմ է, բոլորի խնդիրները լավ գիտեմ, սոցիալապես ծանր վիճակում ապրող մարդիկ էլ կան»,-Panorama.am-ին ասաց հիմնադրամի՝ արդեն աշխատանքից ազատված տնօրենը։

Հիմնադրամի գլխավոր հաշվապահ Հերմինե Բարսեղյանն էլ  Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց՝ աշխատակիցները տասն են եղել, սակայն պահակներից մեկը դեկտեմբերի 31-ին մահացել է։

«Ինքը մեր պահակներից էր։ Մինչև առ այսօր իր աշխատավարձը չեն փոխանցել։ Պահակները գիշերն էլ էին կանգնում աշխատանքի, նույնիսկ ջեռուցում չի եղել, գազն անջատած էր, Հարությունյանն է 230 հազար դրամ իր գրպանից վճարել այդ ամիսներին»,-ասաց նա։

Լուծարման հանձնաժողովը, ըստ հաշվապահի, ղեկավարում է գույքի կառավարման կոմիտեի ներկայացուցիչը՝ Արամ Հարությունանը։ Ընդհանուր պարտքը կազմում է մոտ 16 մլն դրամ։ Պարտքի մեջ մտնում է նաև այն յոթ աշխատակիցների գումարը, որոնք անցած տարվա հուլիսին ազատվեցին աշխատանքից՝ չստանալով իրենց լուծարման նպաստը։

«Այդ դա շատ տխուր հարց եք տալիս»,-այսպես արձագանքեց  հաշվապահը հարցին, թե հանձնաժողովից իրենց նամակներին ինչ պատասխան են տվել, ե՞րբ կլինեն գումարները։

Բազմաթիվ անգամ դիմել են վարչապետին, կառավարություն, ոչ մի արձագանք չի եղել, իրենք մեր դիմումները մակագրում են «Նորավանք»-ին։

«Դիմումը հետ են ուղարկում մեզ»,-իրավիճակը նկարագրեց Հ. Բարսեղյանը։

Panorama.am-ը դիմել է ֆինանսների նախարարություն՝  պարզելու արդո՞ք լուծարային հանձնաժողովը դիմել է նախարարություն աշխատավարձերի տրամադրման, կոմունալ ծախսերի ու գույքի պահպանման նպատակով գումար հատկացնելու համար։ Խոստացել են՝ արագ կպատասխանեն։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}