Քաղաքական 10:33 20/03/2020 Աշխարհում

ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի մեդիայի հարցերով պատասխանատուներ․ Կորոնավիրուսի պայմաններում կառավարությունները պետք է նպաստեն տեղեկատվության ազատ հոսքին

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը, ՄԱԿ-ի խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցող Դևիդ Քեյը և Մարդու իրավունքների Համաամերիկյան հանձնաժողովի հատուկ զեկուցող Էդիսոն Լանզան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում կառավարությունները պետք է նպաստեն և պաշտպանեն տեղեկատվության հասանելիությունն ու ազատ հոսքը։

Մասնագետները նշում են, որ կիսում են մարդկանց լուրջ անհանգստությունը` կապված  COVID-19 համաճարակի հետ ու աջակցում են հանրային առողջապահության մասնագետների և կառավարությունների ջանքերը՝  մարդու առողջությունն ու մարդկային կյանքը պաշտպանելու ռազմավարություն մշակելու և իրականացնելու հարցում:

Սակայն, ինչպես ասվում է հայտարարության մեջ, մարդու առողջությունը կախված է ոչ միայն մատչելի բուժօգնությունից, այլ նաև  ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքից:

«Խոսքի ազատության իրավունքը, որն իր մեջ ներառում է բոլոր տեսակի տեղեկատվություն և գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու իրավունք ՝ անկախ սահմաններից, ցանկացած լրատվամիջոցի միջոցով, տարածվում է բոլորի համար, ամենուր, և կարող է ենթարկվել միայն նեղ սահմանափակումների: Այս կապակցությամբ մենք կոչ ենք անում անել հետևյալը.

Առաջին
Անհրաժեշտ է, որ կառավարությունները ճշմարտացի տեղեկատվություն տրամադրեն կորոնավիրուսի կողմից առաջ քաշված սպառնալիքի բնույթի մասին: Կառավարությունները ամենուրեք պարտավոր են մարդու իրավունքների մասին օրենսդրությամբ տրամադրել հուսալի տեղեկատվություն մատչելի ձևաչափերով բոլորի համար։

Երկրորդ
Ճգնաժամի պայմաններում  ինտերնետի մատչելիությունը վճռական նշանակություն ունի: Անհրաժեշտ է, որ կառավարությունները ձեռնպահ մնան ինտերնետ մուտքի արգելափակումից։ Հատկապես արտակարգ իրավիճակների ժամանակ, երբ տեղեկատվության հասանելիությունը կրիտիկական նշանակություն ունի, ինտերնետ հասանելիության լայն սահմանափակումները չեն կարող արդարացվել հասարակական կարգի կամ ազգային անվտանգության հիմքերով:

Երրորդ
Տեղեկատվության մատչելիության իրավունքը նշանակում է, որ կառավարությունները պետք է բացառիկ ջանքեր գործադրեն լրագրողների աշխատանքը պաշտպանելու համար: Լրագրությունը կարևորագույն գործառույթ է հանդիսանում հանրային առողջության արտակարգ իրավիճակների պահին, մասնավորապես, երբ այն նպատակ ունի տեղեկացնել հասարակությանը կրիտիկական տեղեկատվության մասին և վերահսկել կառավարության գործողությունները:
Մենք կոչ ենք անում բոլոր կառավարություններին՝  խստորեն իրականացնել  իրենց՝ տեղեկատվության ազատության մասին օրենքները` ապահովելու համար, որ բոլոր անհատները, հատկապես լրագրողները, հասանելիություն ունենան տեղեկատվությանը:

Չորրորդ
Մենք կիսում ենք այն մտավախությունը, որ համաճարակի մասին կեղծ տեղեկատվությունը կարող է հանգեցնել առողջության խնդիրների, խուճապի և անկարգությունների: Այս կապակցությամբ, շատ կարևոր է, որ կառավարություններն ու ինտերնետային ընկերությունները առաջին հերթին անդրադառնան  ապատեղեկատվությանը` ինքնուրույն տրամադրելով հուսալի տեղեկատվություն:
Այլ միջոցների դիմելը, ինչպիսիք են բովանդակության նվազեցումը և գրաքննությունը, կարող են հանգեցնել հանրային առողջության համար կարևոր տեղեկատվության մատչելիության սահմանափակմանը և պետք է ձեռնարկվեն միայն այն դեպքում, երբ դրանք բավարարում են անհրաժեշտության և համաչափության չափանիշները: Համաճարակի հետ կապված տեղեկատվության քրեականացման ցանկացած փորձ կարող է անվստահություն առաջացնել ինստիտուցիոնալ տեղեկատվության նկատմամբ, հետաձգել վստահելի տեղեկատվության մատչելիությունը և վատ ազդեցություն ունենալ խոսքի ազատության վրա:

Հինգերորդ
Մենք տեղյակ ենք վերահսկողության տեխնոլոգիայի գործիքների աճող օգտագործումից։ Թեև մենք հասկանում և աջակցում ենք համաճարակի դեմ պայքարի ակտիվ ջանքերի անհրաժեշտությունը, կարևոր է նաև, որ նման գործիքները սահմանափակ լինեն օգտագործման մեջ ՝  և՛ նպատակի, և՛ ժամանակի առումով, և՛ անձնական կյանքի գաղտնիության, և՛ լրագրողական աղբյուրները  և այլ ազատությունները պետք է խստորեն պաշտպանված լինեն: Պետությունները պետք է նաև պաշտպանեն հիվանդների անձնական տեղեկությունները: Մենք խստորեն հորդորում ենք, որ նման տեխնոլոգիայի ցանկացած կիրառություն ենթարկվի խստագույն պաշտպանության և իրականացվի միայն ներքին օրենսդրությանը համապատասխան՝ համահունչ մարդու իրավունքների միջազգային ստանդարտներին»,-ասվում է հայտարարության մեջ:

Վերջում մասնագետները  շնորհակալություն են հայտնում  բժշկական և առողջապահական ոլորտի բոլոր մասնագետներին, ովքեր հայտնվել են առաջնագծում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:28
Բագրատ Սրբազանը Հաղարծինի եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցում
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագը...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}