Իրավունք 10:10 21/03/2020 Աշխարհում

Բանտ, տուգանքներ․ ինչ է լինում, երբ մարդիկ տարբեր երկրներում խախտում են կորոնավիրուսային կարանտինը

Նոր կորոնավիրուսի գլոբալ տարածումը կառավարություններին դրդել է խիստ սահմանափակումներ կիրառել իրենց քաղաքացիների նկատմամբ՝ հույս ունենալով, որ համաճարակի տարածումը կանխելը կամ գոնե դանդաղեցումը կարող է փրկել ազգային առողջապահական համակարգերը փլուզվելուց:

Վարակը ծայրահեղ մահացու է տարեցների և առողջական այլ խնդիրներ ունեցողների համար, ուստի կառավարությունները կիրառում են կոշտ պատիժներ՝ պարտադրված մեկուսացումը խախտողների համար։ Մեկուսացումը կդանդաղեցնի վարակների աճը, ինչը հնարավորություն կտա «շնչել» ազգային առողջապահական համակարգերին:

Երկրներում փակվում է գրեթե ամեն ինչ․ արգելվում են ընկերական հավաքները, փակ են խանութները, բարերն ու ռեստորանները, կրթական հաստատությունները։

Ի՞նչ միջոցներ են ձեռնարկել երկրները՝ մարդկանց մեկուսացումն ապահովելու համար

Նախօրեին ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ինքնամեկուսացման ռեժիմը քրեականացնող օրենքի նախագիծը, որով ինքնամեկուսացման ռեժիմը խախտող անձանց առաջարկվում է վարչական տույժի ենթարկել նվազագույն աշխատավարձի 300-ից 500-ապատիկի չափով։  Ինչպես նաև արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով՝ առավելագույնը 3 ամսով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։

Չինաստանը, որտեղ ծագել է վիրուսը, առաջին երկիրն էր, որը ներմուծեց ագրեսիվ միջոցներ COVID-19- ի տարածումը վերահսկելու համար․ քաղաքները փակվեցին և տասնյակ միլիոնավոր մարդիկ հայտնվեցին կարանտինի մեջ։ Պեկինն օգտագործեց իր զանգվածային հսկողության համակարգերը՝ մարդկանց շարժերը դիտարկելու և վիրուսի ընթացքին հետևելու համար: Այս մասին գրում է News Week-ը: Հիմա Չինաստանում իրավիճակը թեթևացել է, և որոշ խստագույն սահմանափակումներ հանվել են:

Իտալիան, որն արդեն առաջ է անցել անգամ Չինաստանից վարակից գրանցված մահերի թվով, ամբողջությամբ փակված է։ Բաց են միայն սննդի խանութներն ու դեղատները, սակայն տանից դուրս գալու համար պետք է տպել հատուկ թույլտվություն, որում գրվում է, թե ինչ նպատակով է նա ցանկանում տանից դուրս գալ։

Մեկուսացման պայմանների խախտման ու հայտնաբերման դեպքում, եթե անձը առողջ է,  տուգանվում է մոտավորապես 230 դոլարով կամ բանտարկվում է երեք ամսով: The Guardian-ի փոխանցմամբ, ավելի քան 20,000 մարդ արդեն տուգանվել է։

Իսկ ահա յուրաքանչյուր ոք, ում մոտ առկա կլինի կորոնավիրուսի ախտանշաններ՝ հազ, ջերմություն, ու կհրաժարվի կամ կփորձի խուսափել ինքնամեկուսացումից, Daily Mail-ի հաղորդմամբ, սպառնում է 21 տարվա բանտարկություն ու նրանց նկատմամբ կառաջադրվի սպանության փորձի  մեղադրանք: 

Իսպանիան նույնպես պայքարում է վարակի աճող թվերի հետ և ազգային բնակչության համար արտակարգ իրավիճակների պայմաններում սահմանել է խիստ մեկուսացման միջոցներ: Ոստիկաններն ու զինծառայողներն են հսկում, որպեսզի պահպանվի արգելափակման ու մեկուսացման պայմանները։

Ըստ El Diario-ի, Իսպանիայի իշխանությունները ձերբակալել են առնվազն 73 մարդու և տուգանել ևս 3270-ի՝ մեկուսացման կանոնները խախտելու համար: Տուգանքները սկսվում են 658 դոլարից մինչև 33 հազար դոլար, կամ մինչև 4 տարի ազատազրկում նրանց համար, որոնք խախտել են ազգային արտակարգ դրության մասին օրենքի պայմաններ:

Ֆրանսիայում անձը կտուգանվի մինչև 148 դոլար՝ տանը մնալու կարգը խախտելու համար։ Ֆրանսիայի փողոցներ են դուրս բերվել ավելի քան 100,000 լրացուցիչ ոստիկանական ուժեր՝ այս շաբաթ հայտարարված արգելափակումն իրականացնելու համար՝ փորձելով դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը:

Forbes-ի փոխանցմամբ, Նորվեգիայում մեկուսացման կանոնների խախտման համար կարող  են տուգանվել մինչև 2000 դոլար կամ բանտարկվել 15 օրով: Բոլոր նրանք ովքեր կմնան իրենց տանից դուրս, օրինակ քաղաքից դուրս տնակում, կարող են տուգանվել 1500 դոլարով կամ բանտարկվել 10 օրով` գյուղական առողջապահական ծառայություններին պաշտպանելու համար:

Ավստրալիայում պատժամիջոցները տարբերվում են ըստ նահանգների, բայց ինքնամեկուսացումը խախտողներին նույնպես սպառնում է բանտային ժամկետ և տուգանքներ: Ըստ BBC News-ի, Արևմտյան Ավստրալիայում մեկուսացման կանոնները խախտողներին կարող են պատժել 30 000 դոլար տուգանքով:

Հնդկաստանում Մահարաշտրա նահանգի պաշտոնյաներն ասում են, որ բոլոր նրանք, որոնց հրահանգվել է ինքնամեկուսանալ, ձախ ձեռքի վրա կունենան կնիք՝  նշելու իրենց կարանտինը:

Վրաստանում կարանտինի պայմանները խախտելու համար անհատները կտուգանվեն 3000 լարի (մոտ 1000 դոլար), կազմակերպությունները՝ 15 հազար լարի (5000 դոլար)։ Իսկ նրանք, որոնք կկրկնեն կարանտինի պայմանների խախտումները կարող են դատապարտվել տնային կալանքի կամ մինչև 1 տարի ազատազրկման։

Իսրայելում, The Times of Israel-ի հաղորդմամբ, 14-օրյա ինքնամեկուսացումը խախտելու համար կպատժվեն մինչև 7 տարվա բանտարկությամբ։ 

Մի շարք երկրներ փորձում են կանխել դրսից կորոնավիրուսի ներմուծումը: Սաուդյան Արաբիան 133,000 ԱՄՆ դոլարի չափով տուգանք է սահմանել ցանկացած ճանապարհորդի համար, որը ժամանելիս չի ունենա առողջության վիճակի հստակ ու ճշգրիտ տեղեկատվություն:

Նոր Զելանդիան նաև նախազգուշացրել է, որ ցանկացած ճանապարհորդ, որը ժամանելուն պես չի հետևի ինքնամեկուսացման կանոններին, կարող է տուգանվել կամ նույնիսկ արտաքսվել:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Երբ արցախցին ոտքի է կանգնում, այն ընդդեմ չէ, այլ հանուն հայրենիքի է. Մետաքսե Հակոբյան
«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կարբիում կարկուտի աղետալի հետևանքները
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այսօր ուժեղ կարկուտ է  տեղացել։  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Երևանի հյուսիսային մուտքի մոտ կդիմավորեն Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին
Վերլուծաբան, «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանն ու «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք...
Աղբյուր` Panorama.am
16:17
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը. Ավանեսով
1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվել է բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որը ռազմական կարևոր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
«Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք։ Արցախցին հիմա ցավով է ապրում»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:36
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է. Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եկել է պահը միավորելու մեր ջանքերն ու սրտերը՝ հանուն արդարության, պատվի. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Սիրելի՜ հայրենակիցներ, Մեր Հայրենիքի համար դժվարին ու պատմական այս պահին, երբ մեզանից...
Աղբյուր` Panorama.am
15:12
Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի շարքերը գնալով խտանում են։ Չարենցավանից դուրս...
Աղբյուր` Panorama.am
14:58
ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ աջակցություն են հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Ազգային ժողովի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ իրենց աջակցությունը հայտնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան
«Այո, պատմության ընթացքում հաճախ է եղել որ մեր Մայր Եկեղեցին ստիպված է եղել արթնացնել մեր ժողովրդին, միաբանել ու տանել դեպի փրկության ափերը»
Աղբյուր` Panorama.am
14:41
Բագրատ Սրբազան. Հիացած եմ ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցների աշխատանքով
«Այս շարժումն ինքնամաքրման, լայն հաշտության մասին է, ինքնաճանաչողության, չակնկալիքների մասին է։ Դրա դիմաց հայրենիք ու պատիվ ստանալու մասին...
Աղբյուր` Panorama.am
14:36
Փաշինյանը Մոսկվայում է
Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
14:33
Թումանյանական «Սասունցի Դավիթ»-ի նոր շունչը. տեղի ունեցավ պատկերապատման շնորհանդեսը
Նկարիչների միության դահլիճում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» պատկերապատման շնորհանդեսը։ «Սասունցի Դավիթ»...
Աղբյուր` Panorama.am
14:32
Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման մասին
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կկայանա չորեքշաբթի Մոսկվայում, անհրաժեշտ և սպասելի է երկու կողմերի համար։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:08
Այս շարժման նպատակը հայրենիք ունենալն է, իսկ Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
«Վերջին վեց տավա ընթացքում մեզ բազմաթիվ կորուստներ են պատճառել։ Մայիսի 9-ը՝ մեր եռատոնը, մեր հաղթնակների տոնը վերականգնվող կորուստներից...
Աղբյուր` Panorama.am
13:59
Պեսկովը մեկնաբանություն է տվել ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման վերաբերյալ
Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) պետությունների ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների արագացված զարգացումը, և համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
13:52
Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան
«Մենք թիրախավորումները հաշվի չենք առնում, մեր ճանապարհով առաջ ենք գնում»,- Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից դեպի Երևան երթի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Մայիսի 14-16-ը Հայաստանում կայանալիք միջոցառման շրջանակում քննարկումների առանցքում կլինի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում. կալանավորվել է նրա համադասարանցին
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և...
Աղբյուր` Panorama.am
13:49
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի,...
Աղբյուր` Panorama.am
13:46
Փոփոխություններ՝ դպրոց հաճախելու և տեղափոխելու կարգում
ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում։
Աղբյուր` Panorama.am
12:59
Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են. «Հարգանքի տուրք՝ Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Պետությանը վերադարձված՝ Կոտայքի 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերը Տարածքային...
Աղբյուր` Panorama.am
12:46
Պետությունը 1.1 մլրդ դրամ համաֆինանսավարում տրամադրեց համայնքներին
«Նախագծով առաջարկում ենք  1 միլիարդ 12 միլիոն դրամ հատկացրեց 16 համայնքի 21 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}