Գեղարքունիքի մեծածախ շուկան գործելու է
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզի բնակիչներ հորդորել է մեծածախ շուկա գնալդիմակներով ու ձեռնոցներով։
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուս (COVID-19) հիվանդության տարածման դեմ հայտարարված արտակարգ դրությունը` կիրակի օրերին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի տարածքում գործող բացօթյա մեծածախ շուկա կարող եք այցելել միայն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ կիրառելու դեպքում`
.օգտագործե՛լ ախտահանիչ նյութեր,
.կրե՛լ ձեռնոց և դիմակ,
.խուսափե՛լ մարդկային կուտակումներից,
.պահպանե՛լ սոցիալական հեռավորություն։
.Չայցելե՛լ, եթե ունեք՝
.ջերմություն,
.հազ,
.գրիպ։
.Խորհուրդ է տրվում այցելել միայն խիստ անհրաժեշտության պարագայում»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան