ԱՄՆ-ը պատրաստակամ է օգնելու Իրանին և Հյուսիսային Կորեային կորոնավիրուսի դեմ պայքարում
«ԱՄՆ վարչակազմը պատրաստակամ է օժանդակել Իրանին, Հյուսիսային Կորեային և այլ երկրների ՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում»,- այդ մասին կիրակի օրը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այո, շատ երկրների, եթե նրանք օգնության կարիք ունենան, մենք կօգնենք նրանց: Ոչ մեկը չունի մեր ունեցածը, հատկապես նոր թեստերը: Հյուսիսային Կորեային, Իրանին, ի դեպ, և ուրիշներին», - ասել է ամերիկայի առաջնորդը:
Թրամփը պատասխանել է այն հարցին, թե իրոք նա հաղորդագրություն է ուղարկել Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը, որում նա հայտնել է կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ Փհենյանին օգնելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին:
Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը նաև նշել է, որ ամերիկայի իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում Իրանին և ԿԺԴՀ-ին տրամադրել նոր արագ թեստեր կորոնավիրուսի հայտնաբերման համար, որոնք այժմ ստեղծում են ամերիկացի փորձագետները:
«Իրանը, Հյուսիսային Կորեան, շատ այլ երկրներ ... Մենք պատրաստ ենք օգնել: Օրինակ, մենք ունենք նոր թեստ: Աշխարհում ոչ ոք չունի նման թեստ: Այն մշակվում է մեր կողմից: Մենք կարծում ենք, որ այն շուտով կհաստատվի: Եթե մենք ունենանք այն, ապա մենք կարող ենք օգնել շատ երկրների», - ասել է Թրամփը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան