![](https://panorama.am/news_images/754/2261274_1/img_23032020_194728_790_x_444.thumb.jpg)
Թուրքիայում ուժի մեջ է մտել 65-ից բարձր տարիքի անձանց փողոց դուրս գալու արգելքը
Երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ կապված Թուրքիայի իշխանությունները որոշում էին կայացրել արգելել 65 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց դուրս գալը փողոց, գրում է ermenihaber-ը:
Մարտի 21-ին ներքին գործերի նախարարությունը բոլոր 81 նահանգապետարաններին շրջաբերական էր ուղարկել՝ տեղեկացնելով 65-ն անց անձանց փողոց դուրս գալու արգելքի՝ մարտի 22-ից կիրառության մեջ մտնելու մասին:
Այնուհետև լրացուցիչ գրություններով Թուրքիայի ՆԳՆ-ն որոշ բացառություններ է մտցրել սահմանափակման մեջ:
Ըստ այդմ՝ 65-ն անց ու քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց որոշ խմբեր այնուամենայնիվ կարող են դուրս գալ փողոց: Դրանց մեջ են մտնում փողոց դուրս գալու ծայրահեղ անհրաժեշտություն ունեցողները, պետական ծառայողները և դեղագործները:
Լրահոս
Տեսանյութեր
![Իրականացվել են զանգվածային ձերբակալություններ ամբողջությամբ ապօրինի եղանակով. Արսեն Բաբայան](https://panorama.am/video_images/17/49520_1/391891e1_4702_497c_b299_a1ae9a7e7a6b.thumb.jpg)
Իրականացվել են զանգվածային ձերբակալություններ ամբողջությամբ ապօրինի եղանակով. Արսեն Բաբայան
![Նարեկ Սամսոնյան. Ես այստեղ անաչառության հարց չեմ տեսնում](https://panorama.am/video_images/17/49552_1/f66718e62cc75d_66718e62cc79d.jpg)
![«Իմնեմնիմիի գործով» հանրային մեղադրողը բացարկ հայտնեց դատավորին](https://panorama.am/video_images/17/49534_1/f66718762199ce_6671876219a0e.jpg)
![Քննչական մարմինը քաղաքական պատվեր է կատարել. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/49522_1/f667153f665eee_667153f665f2e.jpg)
![Այսօր Եռաբլուրում ամոթով ենք կանգնած. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49501_1/f667011c804748_667011c804788.jpg)