Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

22:06 Աշխարհում
Հնագետները հայտնաբերել են արտեֆակտներ, որոնք ապացուցում են, որ Օրյոլ քաղաքը 5 դարով ավելի հին է

Քաղաքի կենտրոնում մեկ ամիս պեղումներ էին կատարվում: Հայտնաբերված արտեֆակտները վկայում են, որ բնակեցում այստեղ հաստատ է XI-XII դարերում: Ամենահին գտածոն քարե կացին է, որը, ըստ փորձագետների, պատկանում է նեոլիթին: Բացի դրանից, հետաքրքրական 11-րդ դարի կեսերից Հյուսիսային Գերմանիայից բերված մետաղադրամ, կախովի կնիքը, 11-րդ դարի կշեռքի կշռաքարը և 12-14-րդ դարերի կրծքի խաչը:

Աղբյուր՝ vesti.ru

21:17 Աշխարհում
ՖԻՖԱ-ն աֆղանցի ֆուտբոլիստներին տարհանել է Դոհա

Քաթարի կառավարության աջակցությամբ մոտ 100 աֆղանցի մարզիկներ անվտանգ վայր են տեղափոխվել Դոհայում: Նախատեսվում է կազմակերպել տարհանման հետագա թռիչքներ:

Աղբյուր՝ dw.com

21:10 Աշխարհում
Բրիտանացի պահպանողական պատգամավորը մահացել է դանակահարման հետևանքով

Բրիտանացի պատգամավոր սըր Դեյվիդ Էմեսը մահացել է ուրբաթ օրը ստացած վերքերից, երբ հարձակման էր ենթարկվել՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Ոստիկանությունը հայտնել է, որ 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է սպանության կասկածանքով՝ Լի-օն-Սիի եկեղեցում տեղի ունեցած հարձակումից հետո: 69-ամյա Սեյր Դեյվիդը պատգամավոր էր 1983 թվականից, ամուսնացած էր, ուներ հինգ երեխա:

Աղբյուր՝ bbc.com

20:58 Աշխարհում
Բեռլինում ավելի քան 20 մարդ է ձերբակալվել՝ ապօրինի բնակեցվածներին տեղափոխելիս

Գերմանիայի իրավապահ մարմինները 21 մարդու են ձերբակալել՝ Բեռլինի կենտրոնում ձախակողմյան ակտիվիստներին «անօրինական կերպով գրավված լքված բազմաբնակարան շենքից» վտարելու գործողության ընթացքում: Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցչին: Իրավապահ մարմինները առնվազն 37 բնակչի վтարել են «Կեպի» կոչվող շենքից:

Աղբյուր՝ tass.ru

18:05 Հայաստան
ՍԱՏՄ-ն ստուգայցեր է անցկացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում

Ստուգված խանութներում խախտումներ չեն արձանագրվել։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Աղբյուր՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին 

18:00 Տարածաշրջան
Իրանը պատրաստ չէ վերսկսել Վիեննայի բանակցությունները

Իրանը դեռ պատրաստ չէ վերադառնալ միջուկային ծրագրի շուրջ համաշխարհային տերությունների հետ բանակցություններին. իր նոր բանակցային խումբը ցանկանում է քննարկել տեքստերը, որոնք առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կներկայացվեն՝ ԵՄ-ի հետ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը: Այս մասին ուրբաթ հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Աղբյուր՝ reuters.com

17:30 Հայաստան
«Նյարդային վնասվածքների էլեկտրանեյրոմիոգրաֆիկ (ENMG) գնահատումը». աշխատաժողով ֆրանսիացի գործընկերների հետ

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի շրջանակում, երկու երկրի մասնագետներն անցկացրին ինտերակտիվ հանդիպում: Բժիշկ, նյարդաբան Բելլա Գրիգորյանն արտերկրի գործընկերների, բժշկական համալսարանի կլինիկական օրդինատորների մասնակցությամբ իրականացրեց հետազոտություններ, ներկայացրեց իր կողմից իրականացված բազմաթիվ նյարդային վնասվածքներ ունեցող վիրավոր զինվորների հետազոտման ուսումնասիրությունները:

Աղբյուր՝ ԵՊԲՀ 

17:18 Հայաստան
Մեկ միլիոն ԱՄՆ դոլար՝ լիբանանահայության հրատապ կարիքներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ջանքերով ս․թ․ սեպտեմբեր ամսվա ընթացքում 1,000,000 ԱՄՆ դոլար է հավաքագրվել և փոխանցվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Լիբանանի հայ համայնքի սոցիալական, ինչպես նաև հայ կրթական հաստատությունների կարիքները հոգալու նպատակով: Սույն դրամահավաքն արձագանքն էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի համայն հայությանն ուղղված կոչին։

Աղբյուր՝ Հայաստան համահայկական հիմնադրամ 

17:03 Աշխարհում
Ամենաարդյունավետ հակադեպրեսանտ մթերքները

Միսը, յուղոտ ձուկը, ծովակաղամբը, բանանը, կծու պղպեղը և ընկուզեղենը ամենաարդյունավետ հակադեպրեսանտներն են, ասել է սննդաբան Վյաչեսլավ Սիրաժանովը: Նրա խոսքով՝ հավի, տավարի և խոզի միսը պարունակում են թիրոզին ամինաթթու, որը բարձրացնում է դոպամինի և նորեֆինեֆրինի մակարդակը, ինչը բարելավում է տրամադրությունը, կենտրոնացումը և հիշողությունը: «Բացի այդ, միսը B12 վիտամինի աղբյուր է, որն օգնում է հաղթահարել անքնությունն ու դեպրեսիան»,- հավելել է սննդաբանը:

Աղբյուր՝ gazeta.ru

16:41 Աշխարհում
Իտալիայի նավահանգստի աշխատակիցները գործադուլ են անում՝ Covid անցաթղթի օրենքի դեմ

Իտալական Տրիեստ նավահանգստում դոկերները գործադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի բոլոր աշխատողների կողմից Covid անցաթուղթ (Green Pass) ցույց տալու պահանջի դեմ: Green Pass-ը իրենից ներկայացնում է Covid-ի դեմ պատվաստման, դրանից ապաքինված լինելու, կամ թեստի բացասական արդյունք ցույց տվող փաստաթուղթ: Մոտ 2000 աշխատող է հավաքվել Տրիեստ նավահանգստի մուտքի մոտ, որը հյուսիսային Իտալիայի, Գերմանիայի, Ավստրիայի և կենտրոնական Եվրոպայի ծովային դարպաս է:

Աղբյուր՝ bbc.com

16:23 Աշխարհում
Pink Floyd-ի մենակատար Ռոջեր Ուոթերսը ամուսնացել է 5-րդ անգամ 78 տարեկանում

Երաժիշտի ընտրյալը տրանսպորտի ոլորտի աշխատակից, սևամորթ Կամիլա Չևիսն է: Ըստ մամուլի հրապարակումների, Ուոթերսը երկար տարիներ հարաբերություններ է ունեցել նրա հետ: Հարսանիքը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ Ուոթերսին պատկանող հողատարածքում:

Աղբյուր՝ kulturomania.ru

16:13 Հայաստան
«Տիեզերքի էվոլյուցիա». Նարեկ և Կարեն Պետրոսյանների ցուցահանդեսը

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հայր և որդի Պետրոսյանների՝ «Տիեզերքի էվոլյուցիա» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կներկայացվեն հեղինակների հետաքրքիր և ինքնատիպ լուծումներով ձեռքի աշխատանքները (քանդակներ, արձաններ և այլն): Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 22-ը: Մուտքն ազատ է:

Աղբյուր՝ Նարեկացի Արվեստի Միություն 

15:41 Աշխարհում
Մյանմայում շինհրապարակի վթարից կան վիրավրոներ և առնվազն մեկ զոհ

Մյանմայի հրշեջ-փրկարարները ուրբաթ օրը Յանգոն քաղաքի ավերված շինհրապարակից դուրս են բերել մեկ շինաշխատողի դի: Նրանցից երեքին փրկելել են, ևս յոթ աշխատակիցներ որոնվում են: Տեղական հրշեջ ծառայության ղեկավար Թեին Թուն Օուն հայտնել է, որ փրկարարական առաքելությունը գտնվում է կրիտիկական փուլում, իսկ մնացած աշխատողներին ողջ գտնելու հավանականությունը ժամ առ ժամ նվազում է:

Աղբյուր՝ reuters.com

15:20 Աշխարհում
«Յուվենտուսը» ցանկանում է վաճառել Ռաբիոյին

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոտը կարող է հեռանալ ակումբից, հաղորդում է Fichajes-ը: Ըստ աղբյուրի, ակումբի ղեկավարությունը չի ցանկանում 26-ամյա ֆրանսիացուն վճարել տարեկան 7 միլիոն եվրո և պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից: Թուրինցիները պատրաստ են կիսապաշտպանին առաջարկել «Նյուքասլին»: Միևնույն ժամանակ, «Յուվենտուսը» կարող է Ռաբիոյի փոխարեն գնել Դոնի վան դե Բեկին կամ Օրելիեն Չուամենիին:

Աղբյուր՝ sport-express.ru

14:12 Հայաստան
Կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի գործընթացը

Հոկտեմբերի 14-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին է միացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները: Համակարգի ներդրման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ:

Աղբյուր՝ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  

14:06 Աշխարհում
Նավթի գինը ռեկորդային աճ է գրանցել

Լոնդոնի ICE բորսայի տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 15-ին Brent տեսակի նավթի գինը հասել է ռեկորդային ցուցանիշի: Գնանշումները գերազանցել են երեք տարի առաջվա արժեքները: Հրապարակման պահին դեկտեմբեր ամսվա ֆյուչերսային պայմանագրի գինը մատակարարման հետ կազմել է մեկ բարելի դիմաց 85,1 դոլար: Վերջին անգամ գինը այս նշագծում է եղել 2018 թվականի հոկտեմբերին:

Աղբյուր՝ lenta.ru

13:51 Աշխարհում
Շերը դատի է տալիս Սոնի Բոնոյի ժառանգներին երգերի և ձայնագրման հասույթի համար

Շերը դատի է տվել իր նախկին երաժշտական գործընկերոջ և նախկին ամուսնու՝ Սոնի Բոնոյի այրուն՝ Սոնիի և Շերի երգերի հոնորարի համար, այդ թվում՝ «I Got You Babe»-ի և «The Beat Goes On»-ի: Չորեքշաբթի Լոս Անջելեսի դաշնային դատարանում ներկայացված հայցում Շերը պնդում է, որ Մերի Բոնոն և մյուս մեղադրյալները փորձել են չեղարկել գործարար համաձայնագրերի դրույթները, որոնք ձեռք էին բերել Շերը և Սոնի Բոնոն, երբ նրանք ամուսնալուծվել էին 1975 թվականին, որով յուրաքանչյուրը ստանում էր երգերի հոնորարների 50%-ը:

Աղբյուր՝ apnews.com

13:00 Աշխարհում
Թոքերի քաղցկեղի ոչ ակնհայտ ախտանիշը

Բժիշկները գրանցել են դեպքեր, երբ կրունկի մշտական ցավը վկայել է թոքերի քաղցկեղի առաջացման մասին: Կրունկի շրջանում ցավից բողոքող հիվանդներին հետազոտելիս հայտնաբերվել է արյան թրոմբ, որը հիվանդի մոտ թոքի քաղցկեղի առկայության միակ ախտանիշն է: Նման դեպքերում բժիշկները խորհուրդ են տալիս տրամադրել մինչև երկու շաբաթ. եթե անհանգստությունը չի դադարում, ապա պետք է դիմել բժշկի:

Աղբյուր՝ gazeta.ru

12:52 Հայաստան
Չորս Ավետարանիչների տոնը. բացօթյա համերգ Արտաշատի եկեղեցու բակում

Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնի օրը՝ հոկտեմբերի 16-ին, Մասյացոտնի թեմի, Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում հավարտ Սուրբ Պատարագի ժամը 13։00-ին տեղի կունենա բացօթյա համերգ` Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթի մասնակցությամբ։

Աղբյուր՝ Պաշտոնական հաղորդագրություն

12:23 Աշխարհում
Մոնիկա Բելուչին և Թոնի Քոլլեթը կնկարահանվեն մաֆիայի մասին կատակերգությունում

Դերասանուհիներ Մոնիկա Բելուչին և Քոլլեթը կնկարահանվեն «Mafia Mamma» քրեական կատակերգությունում: Ֆիլմի ռեժիսորը կլինի Քեթրին Հարդվիկը: Սցենարը գրել են Դեբի Ջունը և Մայքլ Ֆելդմանը:

Աղբյուր՝ kulturomania.ru

12:12 Հայաստան
Արմավիր մարզի Երվանդաշատ համայնքում տեղի է ունեցել

«Առավել արդյունավետ ոլորտային ծառայությունների մատուցում ՏԻՄ-երում. թափոնների կառավարումը Հայաստանի համայնքներում» ծրագրի բացման արարողությունը: Ծրագիրն իրականացվում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի կողմից՝ Երևանում Նիդերլանդների թագավորության դեսպանության ֆինանսական աջակցության շնորհիվ։ Ծրագրի նպատակն է հաղթահարել Արմավիրի մարզի 8 համայնքներում՝ Արմավիր, Երվանդաշատ, Բագարան, Վանանդ, Կողբավան, Հուշակերտ, Սարդարապատ և Արաքս, թափոնների ոչ ճիշտ կառավարման հետևանքով առաջացած խնդիրները և բարձրացնել ոլորտային ծառայությունների տեղական մակարդակը։

Աղբյուր՝ «Այ Էս Էս Դի» ՀԿ

12:08 Հայաստան
Ֆինանսավորում գիտական և գիտատեխնիկական գործունեությանը

Ֆինանսավորման է երաշխավորվել 2-5 կատարող ունեցող 224 գիտական թեմա, այդ թվում՝ 84-ը՝ «Բնական գիտություններ», 41-ը՝ «Ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ», 11-ը՝ «Բժշկական գիտություններ», 22-ը՝ «Գյուղատնտեսական գիտություններ», 27-ը՝ «Հասարակական գիտություններ» և 39-ը՝ «Հայագիտություն ու հումանիտար գիտություններ» բնագավառներից: Խումբը պետք է ունենա օտարերկրյա գործընկեր, որը թեմայի իրականացման ժամանակահատվածում պետք է առնվազն 30 օր գտնվի ՀՀ-ում և նույնքան ժամանակ էլ իր ներկայացրած գիտական կազմակերպությունում ընդունի խմբի ներկայացուցիչներին:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 

11:40 Աշխարհում
Բժիշկը հայտնել է, թե որ ջերմաստիճանում է պետք գլխարկ դնել

«Պետք է նայեք դրսի ջերմաստիճանին: Եթե մինուս երեք աստիճան է, ապա քամու մեջ այն սովորաբար զգացվում է մինուս տասը: Չարժե այդքան ուժեղ սառեցնել գլխամաշկը: Դրա հետևանքով կարող է առաջանալ անթոների ջղակծկում»,- բացատրել է բժիշկ-տեխնոլոգ Օլգա Կոխասը: «Երբ օդի ջերմաստիճանը մինուս յոթ աստիճանից ցածր է, գլխարկն անհրաժեշտություն է»,- եզրափակել է Կոխասը:

Աղբյուր՝ ria.ru

11:14 Աշխարհում
Բենքսիի «Սերը՝ աղբամանում»-ը վաճառվել է ռեկորդային գնով

«Սերը՝ աղբամանում»-ը այն է, ինչ մնացել էր 2018-ին «Փուչիկով աղջիկը» նկարի ինքնավնասվելուց և 1 մլն ֆունտ ստերլինգով վաճառվելուց հետո: Այն հինգշաբթի օրը մուրճի տակ հայտնվեց Լոնդոնի Sotheby's-ում՝ վաճառվելով 16 մլն ֆունտ ստերլինգով, ինչը զգալիորեն գերազանցում է գնահատված 4-6 մլն ֆունտ ստերլինգը: Վաճառքը, որի ընթացքում ինը հայտատուներ պայքարել են շուրջ 10 րոպե, գերազանցում է մարտին Բենքսիի աշխատանքի համար գրանցված նախորդ ռեկորդը՝ 16,8 մլն ֆունտ ստերլինգ:

Աղբյուր՝ bbc.com

10:47 Աշխարհում
«Բարսելոնան» հետաքրքրված է Ասպիլիկուետայով

«Չելսիի» պաշտպան Սեսար Ասպիլիկուետան կարող է վերադառնալ Իսպանիա, հաղորդում է Fichajes-ը: Աղբյուրի համաձայն, «Բարսելոնան» հավակնություններ ունի է 32-ամյա իսպանացու նկատմամբ: Կատալոնական ակումբը ակնկալում է պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ հաջորդ ամառ, երբ նա կկարողանա դառնալ ազատ գործակալ: «Բարսան» հետաքրքրված է նաև լոնդոնցիների մեկ այլ պաշտպանով` Անդրեաս Քրիստենսենով:

Աղբյուր՝ sport-express.ru

10:36 Աշխարհում
Անդրեա Բոչելլին պայմանագիր է կնքում Universal Music-ի հետ

Դասական երաժշտության գերաստղը գլոբալ պայմանագիր է կնքել Universal Music-ի հե, որը կտարածվի` իր եռեսնամյա երաժշտական հարստության, նոր ալբոմների և հետագա այլ գործունեության, այդ թվում` կենդանի համերգների վրա: Իտալացի տենորը վաճառել է ավելի քան 90 միլիոն ալբոմ և հավաքել է ավելի քան 5 միլիարդ հոսքային դիտում և ունկնդրում:

Աղբյուր՝ theguardian.com

10:14 Աշխարհում
Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել է արյան վարակով

CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահի մոտ առաջացել է միզուղիների վարակ, որն այնուհետև փոխանցվել է արյունատար համակարգ:

Աղբյուր՝ tass.ru

19:29 Աշխարհում
ՖԻՖԱ-ի ղեկավարն առաջարկել է 2030 թվականի աշխարհի առաջնությունն անցկացնել Իսրայելում և Պաղեստինում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ղեկավար Ջանի Ինֆանտինոն առաջարկել է 2030 թվականի աշխարհի առաջնությունն անցկացնել Իսրայելում և հարևան արաբական երկրներում: 2030 թվականի աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրությունը տեղի կունենա 2024 թվականին ՖԻՖԱ-ի 74-րդ համագումարում:

Աղբյուր՝ gazeta.ru

19:25 Տարածաշրջան
Աֆղան փախստականները Թուրքիային մեղադրում են դաժան, անօրինական գործողությունների մեջ

Ներգաղթյալները, որոնցից շատերը փախել են Թալիբանի ռեժիմից, պնդում են, որ իրենց ծեծում, հետապնդում և բռնի հտ են ուղարկում թուրքական սահմանապահ ուժերը:

Աղբյուր՝ theguardian.com

18:53 Աշխարհում
«Բարսելոնան» պատրաստ է «Լիվերպուլին» վերադարձնել Ֆիլիպե Կոուտինյոյին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն այս ձմռանը կարող է վերադառնալ «Լիվերպուլ», հաղորդում է El Chiringuito-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Կատալոնիայի նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է ազատվել ֆուտբոլիստից և պատրաստ է հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ նրան վերադարձնել «Լիվերպուլ»: Հաղորդվում է, որ 29-ամյա բրազիլացին կարող է տեղափոխվել «Նյուքասլ»:

Աղբյուր՝ sport-express.ru

18:49 Աշխարհում
Coldplay. Խումբը պատրաստվում է էկոլոգիապես մաքուր համաշխարհային շրջագայությանը

Coldplay-ի հաջորդ շրջագայության ընթացքում էլեկտրաէներգիան մասամբ կստեղծվի պարահրապարակում, որը էներգիա կկուտակի, երբ երկրպագուները վեր ու վար ցատկեն: Դա 12 կետից բաղկացած ծրագրի մի մասն է` կրճատել իրենց գործունեության էկոլոգիական հետևանքները, երկու տարի անց այն բանից հետո, երբ խումբը խոստացավ չշրջագայել, քանի դեռ չեն կարող դա անել ավելի կայուն եղանակով:

Աղբյուր՝ bbc.com

17:42 Տարածաշրջան
Թբիլիսիում երթևեկությունն արգելափակված է`

Սաակաշվիլիին ազատ արձակելու համարանցկացվող ցույցի պատճառով: Քաղաքապետարանը հորդորեց քաղաքի բնակիչներին օգտվել շրջանցիկ ճանապարհներից:

Աղբյուր՝ tass.ru

17:35 Աշխարհում
Թայվանի Գաոսյուն քաղաքում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 46-ի

Յանչեն շրջանի 13-հարկանի շենքում «կատաղի» հրդեհ էր բռնկվել վաղ առավոտյան, ականատեսները հայտնել են, որ պայթյուն են լսել: 40 մարդ վիրավորվել է:

Աղբյուր՝ aljazeera.com

17:28 Աշխարհում
Չինաստանը շաբաթ առավոտյան կիրականացնի ամենաերկարատև տիեզերական թռիչքը

Այս շաբաթ օրը Չինաստանը երեք տիեզերագնաց կուղարկի իր նոր տիեզերակայան. հինգշաբթի հաստատել են պաշտոնյաները: Դա կլինի Պեկինի անձնակազմի մինչ օրս կատարած ամենաերկարատև առաքելությունը: Նրանք վեց ամիս կանցկացնեն Տյանգոնգ տիեզերակայանի հիմնական մոդուլում՝ Տիանհեում:

Աղբյուր՝ france24.com

17:16 Աշխարհում
Բժիշկը հայտնել է, թե որ մթերքներ են վտանգավոր լյարդի համար

Խոզի, գառան, կարմիր խավիարի և կոշտ պանրի հաճախակի օգտագործումը վտանգավոր է լյարդի համար, ասել է բժիշկ և հեռուստահաղորդավար Սերգեյ Ագապկինը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին»  («О самом главном») հաղորդաշարի եթերում: Կարող են զարգանալ այնպիսի լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը կամ ճարպային հեպատոզը»,- հայտնել է նա:

Աղբյուր՝ gazeta.ru

16:55 Աշխարհում
Երազանքներն իրականանում են. Ջարեդ Լետոն զանգահարեց ծանր հիվանդությամ աղջկան

Այդ երազանքն անիրականանալի էր թվում, սակայն իրականություն դարձավ: Ծանր հիվանդությամբ տառապող, խնամքի կենտրոնների աջակցության «Վերա» հիմնադրամի շահառու Նաստյան զանգ է ստացել իր կուռքից՝ դերասան և «30 Seconds To Mars» խմբի մենակատար Ջարեդ Լետոյից: Նաստյան իր 27-ամյակը նշել է Ցարիցինոյի հոսպիսում:

Աղբյուր՝ vesti.ru

16:34 Աշխարհում
Բրեդ Փիթի առանձնատունը տարհանվում է անտառային հրդեհների պատճառով

Դերասան Բրեդ Փիթի ծովափնյա առանձնատունը հայտնվել է տարհանման գոտում՝ «Ալիսալ»  անտառային հրդեհի պատճառով: Գոլետայում (Կալիֆորնիա, ԱՄՆ) գտնվող 5,5 միլիոն դոլար արժողությամբ տունը կարող է այրվել:

Աղբյուր՝ the-sun.com

15:49 Տարածաշրջան
Իրանի դատարանը տղամարդուն դատապարտել է կուրության՝ կռվի մասնակցելու համար

Իրանի դատարանը 45-ամյա տղամարդուն կռվի համար կուրության է դատապարտել, գրում է IranWire-ը: Մեղադրյալի համար նման պատիժ է սահմանվել, քանի որ ծեծկռտուքի արդյունքում նա կուրացրել է հակառակորդի մեկ աչքը: Չի նշվում՝ կկորացնեն մեղադրյալի մեկ աչքը, ինչպես տուժածինն է, թե՞ երկու աչքերն էլ: Իրանցին, որի անունը չի հրապարակվում, պատժվել է երկրի հատուցման մասին օրենքով, որը կոչվում է «քիսաս»:

Աղբյուր՝ gazeta.ru

15:29 Աշխարհում
Թուրքիան ընդլայնում է զինված անօդաչու թռչող սարքերի վաճառքը Եթովպիա և Մարոկկո

Ըստ համաձայնագրերին ծանոթ չորս աղբյուրների՝ Թուրքիան ընդլայնել է զինված անօդաչու թռչող սարքերի արտահանումը՝ առևտրային գործարքներ կնքելով Մարոկկոյի և Եթովպիայի հետ: Անօդաչու թռչող սարքերի ցանկացած փոխադրում Եթովպիա վտանգում է արդեն իսկ լարված շփումները Անկարայի և Կահիրեի միջև, որը հակասության մեջ է Ադիս Աբեբայի հետ՝ Կապույտ Նեղոսի հիդրոէլեկտրակայանի շուրջ:

Աղբյուր՝ reuters.com

15:10 Աշխարհում
Կապույտ համազգեստով հյուսիսկորեացի զինվորականը բուռն քննարկումներ է առաջացրել սոցցանցերում

Երկրի պետական լրատվամիջոցների տարածած լուսանկարում հյուսիսկորեացի զինվորի շատ կիպ կապույտ հանդերձանքը մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում, ոմանք նրան անվանում են «սուպերհերոս», «կապիտան ԿԺԴՀ» կամ «հրթիռակիր»: Նա մոտ 30 զինվորների թվում էր, ովքեր երկուշաբթի օրը զինված համակարգերի ցուցահանդեսի ժամանակ լուսանկարվել էին առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:

Աղբյուր՝ apnews.com

14:53 Աշխարհում
Չեխիայի նախագահը ծանր հիվանդ է

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը տառապում է լյարդային էնցեֆալոպաթիայով: Այդ մասին հոկտեմբերի 13-ին հայտնել են մի շարք չեխական լրատվամիջոցներ: Հաղորդվում է, որ նման ախտորոշումը հաստատում են երեք աղբյուրներ՝ նախագահի շրջապատից, պետական կառավարման մարմիններից և բժշկական ոլորտից:

Աղբյուր՝ eadaily.com

14:19 Աշխարհում
Մահացել է օպերային երգչուհի Բելա Ռուդենկոն

Օպերային երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բելա Ռուդենկոն մահացել է 89 տարեկան հասակում: Այս մասին Facebook-ում հայտնել է ռուս քննադատ Անդրեյ Պլախովը:

Աղբյուր՝ gazeta.ru

14:00 Աշխարհում
Թայվանը պատերազմ չի սկսի Չինաստանի հետ. հայտարարել է պաշտպանության նախարարը

Թայվանը չի պատերազմի Չինաստանի հետ, սակայն կպաշտպանի իրեն «ամբողջ ուժով»,- հինգշաբթի հայտարարել է Պաշտպանության նախարար Չիու Գոչենգը՝ Թայվանի նեղուցում լարվածության աճի ֆոնին, որը միջազգային մտահոգություններ է առաջացրել:

Աղբյուր՝ reuters.com

13:30 Աշխարհում
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի նոր առավելագույն ցուցանիշ

«Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի 85 մարզերում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID -19) 31,299 դեպքեր»,- ասվում է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ: 986 մարդ մահացել է: Ամբողջ ընթացքում գրանցվել է 220 315 մահ:

Աղբյուր՝ ria.ru

13:20 Աշխարհում
Ադելը հայտնել է իր նոր ալբոմի թողարկման օրը

Իր վերջին ալբոմից վեց տարի անց՝ չորեքշաբթի, Ադելը հայտնեց, որ նոր ալբոմը՝ «30»-ը, լույս կտեսնի նոյեմբերի 19-ին: Առաջին սինգլը՝ «Easy on Me»-ն, թողարկվում է ուրբաթ:

Աղբյուր՝ apnews.com

12:55 Աշխարհում
Գիտնականները նշել են այն մթերքները, որոնք կարող են նվազեցնել մահվան ռիսկը

Իրանցի և կանադացի գիտնականները պարզել են, որ ճարպաթթուների, մասնավորապես՝ ալֆա-լինոլեաթթվի (ALA), կանոնավոր օգտագործումը դրական ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա և կարող է նվազեցնել մահացության վտանգը տարբեր հիվանդություններից, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդությունից և քաղցկեղից: Ալֆա-լինոլեաթթուն պարունակվում է սոյայի, ընկույզի, կանոլայի յուղի, կտավատի և չիայի սերմերի մեջ և ունի հակաբորբոքային հատկություն:

Աղբյուր՝ gazeta.ru

 

12:07 Աշխարհում
Սիրիայի Հոմս նահանգում իսրայելական օդուժի հարվածների հետևանքով կան զոհեր

Իսրայելի օդուժի հարվածներից Սիրիայի կենտրոնական հատվածում զոհվել է մեկ սիրիացի զինծառայող և երեք իրանամետ մարտիկներ: Սիրիական պետական SANA գործակալությունը ավելի վաղ մեջբերել էր ռազմական աղբյուրին՝ հայտնելով, որ չորեքշաբթի օրը Հոմս նահանգի Պալմիրա քաղաքի մերձակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է մեկ զինվորական, ևս երեքը վիրավորվել են:

Աղբյուր՝ aljazeera.com

11:34 Աշխարհում
Ավստրալիայում կեղծ բժիշկը COVID-19-ի պատվաստումից խուսափելու 600 տեղեկանք է տվել

Ավստրալիայում բժշկի անվան տակ քողարկված կինը COVID-19-ի դեմ պատվաստումներից ազատվելու 600 կեղծ տեղեկանք է դուրս գրել: Նրան սպառնում է տուգանք 10.000 ԱՄՆ դոլար կամ ազատազրկում: Ոստիկանությունը ձերբակալել է Քուինսլենդի 45-ամյա բնակչին, ով չունի հավաստագիր՝ բժշկությամբ զբաղվելու: Սակայն նա անձամբ նա չի ընդունում, որ սխալ բան է արել:

Աղբյուր՝ ria.ru

11:03 Հայաստան
«Հայկական և համաշխարհային օպերետները մեկ երեկոյում»

Հոկտեմբերի 16-ին, ժամը՝ 19։00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա համերգային ծրագիր՝ թատրոնի երաժշտախմբերի մասնակցությամբ։ Գլխավոր դիրիժոր՝ Հարություն Արզումանյան: Դիրիժոր՝ Կարեն Լավչյան: Երգչախմբի ղեկավար՝ Շուշան Հովհաննիսյան: Պարերը՝ Նաիրա Հովհաննիսյանի:

Աղբյուր՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն 

10:37 Աշխարհում
Ճապոնական ծովում մեկնարկել են ռուս-չինական զորավարժությունները

Ճապոնական ծովում մեկնարկել են «Ծովային փոխգործակցություն-2021» զորավարժությունները, որոնք կտևեն մինչև հոկտեմբերի 17-ը: Այս մասին հոկտեմբերի 14-ին հայտնել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի Արևելյան ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Աղբյուր՝ iz.ru

10:24 Աշխարհում
Հնագույն կղանքը ցույց է տվել, որ մարդիկ 2700 տարի առաջ գարեջուր ու կապույտ պանիր են վայելել

Ալպերում ավստրիացի աղ արդյունահանողները «հավասարակշռված սննդակարգով» էին սնվում. բրոնզի և երկաթի դարաշրջանի արտաթորանքի վերլուծությունը բացահայտել է Եվրոպայում պանրի ստեղծման ամենավաղ վկայությունները:

Աղբյուր՝ theguardian.com

10:00 Աշխարհում
Ավստրալիայում ավելի քան 138 հազար մարդ գործազուրկ է մնացել վերջին կարանտիններից հետո

Ըստ վիճակագրության ազգային բյուրոյի, սեպտեմբերին երկրում գործազրկության մակարդակը բարձրացել է մինչև 4,6%:

Աղբյուր՝ tass.ru

18:34 Աշխարհում
Էլթոն Ջոնը դարձել է առաջին արտիստը՝

Մեծ Բրիտանիայի լավագույն 10 սինգլներով՝ վեց տարբեր տասնամյակների ընթացքում:  Դուա Լիպայի հետ համագործակցությամբ «Սառը սիրտ» (Cold Heart), որը ռեմիքս է արել Pnau-ն: Էթոն Ջոնը գերազանցել է Էլվիս Փրեսլիին, Քլիֆ Ռիչարդին և Մայքլ Ջեքսոնին՝ ամենաերկարը մնալով չարտերի առաջին հորիզանականում:

Աղբյուր՝ theguardian.com

18:05 Աշխարհում
Իլոն Մասկը զեղչ է հայտարարել իր տան վրա

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը Կալիֆոռնիայի իր վերջին տան արժեքը նվազեցրել է 5,5 միլիոն դոլարով: Ընդհանուր զեղչը կազմել է 15% և այժմ այն վաճառվում է 32 մլն դոլարով: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Zillow անշարժ գույքի բազայի տվյալները: Իլոն Մասկը նման որոշում է կայացրել անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ընկերության կենտրոնակայանը Օսթին (Տեխաս) տեղափոխելու մասին, ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ gazeta.ru

17:35 Աշխարհում
Ղրղզստանի կառավարությունը գլխավորում է Ակիլբեկ Ժապարովը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել, որով նախարարների կաբինետի ղեկավար է նշանակել իր ազգանվակից Ակիլբեկ Ժապարովին:

Աղբյուր՝ ria.ru

17:30 Տարածաշրջան
ԵՄ ներկայացուցիչը կայցելի Իրան՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների խթանման ֆոնին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանի և խոշոր տերությունների միջև միջուկային խնդրահարույց գործարքի վերաբացման շուրջ բանակցությունների համակարգման հանձնարարականով ԵՄ պատվիրակը հինգշաբթի կայցելի Թեհրան:

Աղբյուր՝ france24.com

16:52 Աշխարհում
Կորեայում ստեղծել են ծալովի ղեկ՝ մեքենայի համար

Ղեկը, որը հավաքվում է մեքենայի կառավարման վահանի մեջ, արտոնագրված է հարավկորեական ավտոպահեստամասերի արտադրող Hyundai Mobis-ի կողմից: Ղեկանիվը անհրաժեշտության դեպքում հնարավոր է դուրս հանել առջևի վահանակից և հետ ծալել: Մշակումը թույլ է տալիս, ղեկը հանելով, ավելի շատ տարածք ազատել մեքենայի սրահում:

Աղբյուր՝ vesti.ru

16:29 Հայաստան
Ավարտվել է Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների

հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստը։ Այս տարի խորհրդի նախագահությունը ստանձնել էր Հայաստանի Հանրապետությունը։ ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստն անցկացվելու է Բելառուսում։

Աղբյուր՝ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

16:10 Աշխարհում
Գերմանիան հայտնել է Բելառուսից ժամանած հազարավոր միգրանտների մասին

Այս տարվա հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում «բելառուսական երթուղով» Գերմանիա է ժամանել 26 մարդ, օգոստոսին՝ 474, իսկ սեպտեմբերին՝ 1 914 մարդ: Հոկտեմբերի 11-ի դրությամբ՝ միայն ամսվա առաջին օրերին, Բելառուսով Գերմանիա է ժամանել 1 934 մարդ: Խոսքը Իրաքից, Սիրիայից, Եմենից եւ Իրանից ժամանած փախստականների մասին է:

Աղբյուր՝ eadaily.com

16:02 Աշխարհում
Պարտեզի զարդարման մեջ օգտագործված արձանները՝ հին եգիպտական մասունքներ

Քանդակազարդ զույգ արձանները, որոնք օգտագործվել են որպես պարտեզի զարդարանք, վաճառվել են ավելի քան 195,000 ֆունտ ստեռլինգով (265,510 դոլար) այն բանից հետո, երբ պարզվել է, որ դրանք հին եգիպտական մասունքներ են և հազարամյակների պատմություն ունեն: Արտեֆակտները ձեռք են բերվել արևելյան Անգլիայի Սադբերի քաղաքի այգիներից մեկից:

Աղբյուր՝ cnn.com

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}