G20 գագաթնաժողովը կանցկացվի այս շաբաթ
G20- ի գագաթնաժողովը տեղի կունենա այս շաբաթ՝ վիդեոկոնֆերանսի ձևաչափով: Այս մասին հայտնում է Kyodo-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարության աղբյուրներին: Այս մասին գրում է Gazeta-ն։
Ըստ նրանց, գագաթնաժողովն առցանց ձևաչափով տեղի կունենա հինգշաբթի՝ մարտի 26-ին:
Աղբյուրները նշում են, որ միջոցառման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
Այն փաստը, որ գագաթնաժողովը կանցկացվի վիդեոկոնֆերանսի միջոցով, հայտնի դարձավ մարտի 20-ին: Այս ձևաչափն ընտրվել է կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի պատճառով: Հատկանշական է, որ նախկինում G20-ը երբեք չի անցկացվել այս ձևաչափով:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան