ԱՄՆ-ն մեկ միլիարդ դոլարով կրճատում է Աֆղանստանին տրվող օգնությունը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը 1 միլիարդ դոլարով կրճատում է Աֆղանստանին տրամադրվող օգնությունը «ներառական կառավարության» շուրջ բանակցությունների ձախողումից հետո, փոխանցում է ria.ru-ն։
«Միացյալ Նահանգները խորապես ցավում է, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին և նախկին գլխավոր գործադիր տնօրեն Աբդուլլահ Աբդուլլահը տեղեկացրել են՝ իրենք չեն կարող համաձայնության գալ ներառական կառավարության շուրջ», - ասված է Պոմպեոյի հայտարարության մեջ:
Պետքարտուղարի խոսքով ՝ ղեկավարության այս «ձախողումն» ուղղակի սպառնալիք է ԱՄՆ ազգային շահերի համար, որի կապակցությամբ ԱՄՆ կառավարությունը նախաձեռնում է Աֆղանստանի հետ համագործակցության վերանայում:
«Այսօր մենք 1 միլիարդ դոլարով նվազեցնում ենք Աֆղանստանին տրամադրվող օգնությունը։ 2021 թվականին այդ օգնությունը կրճատելու ենք ևս մեկ միլիարդ դոլարով», - ասել է Պոմպեոն։
Պետքարտուղարը նաև ավելացրել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի զորքերը դուրս բերել Աֆղանստանից ՝ «Թալիբանի» հետ պայմանավորվածությունների համաձայն:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը խաղաղության համաձայնագիր է ստորագրել «Թալիբանի» հետ
- Թալիբները կպահպանեն ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ