Մահացել է հանրահայտ «Աստերիքս և Օբելիքս»-ի ծաղրանկարիչ Ալբերտ Ուդերզոն
Ֆրանսիացի հայտնի ծաղրանկարիչ, աշխարհահռչակ «Աստերիքս և Օբելիքս»-ի նկարների հեղինակ Ալբերտ Ուդերզոն մահացել է 92 տարեկան հասակում: Այս մասին գրում է Euronews-ը։
«Ալբերտ Ուդերզոն մահացավ Նյուիլլիի իր տանը սրտի կաթվածից, որը կապ չունի կորոնավիրուսի հետ», - AFP- ին հաստատել է նրա փեսա Բեռնար դե Քոիզին:
Գալլիական պատերազմների ժամանակ մարտիկների մասին պատմող կոմիքսները սկսվեցին տպագրվել ամսագրում 1959 թ.-ին: Այն համաշխարհային հաջողություն ունեցավ ու վաճառվեց ավելի քան 380 միլիոն օրինակով։ Դրանք թարգմանվել են ավելի քան 110 լեզուներով և բարբառներով:
Կոմիքսների գրող Ռենե Գոսկինին մահացել է 1977 թ.-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան