Զագրեբի երկրաշարժը մեծ վնասներ է հասցրել հնագիտական թանգարանին
Խորվաթիայում տեղի ունեցած երկրաշարժը մեծ վնասներ է հասցրել Զագրեբի հնագիտական թանգարանին։ Թանգարանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է ավիրված թանգարանի նկարները։
Ռուս եգիպտագետ Վիկտոր Սոլկինը ևս գրառում է արել ու հայտնել, որ Զագրեբի երկրաշարժը ծանր հարված է հասցրել հնագիտական թանգարանի հավաքածուն:
««Եգիպտոս» հավաքածուն գտնվում է սարսափելի վիճակում, իսկ ամբողջ «Անտիկ» հավաքածուն, հատկապես կերամիկան, ավելի շատ է տուժել», - գրել է Սոլկինը:
Գիտնականը տարածել էթանգարանի՝ երկրաշարժից ավիրված նմուշները։ Կոտրված են հնաոճ կերամիկական ծաղկամանները։
Հիշեցնենք, որ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մարտի 22-ին տեղի ունեցավ 5,3 մագնիտուդ երկրաշարժ։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան