Ադրբեջանի իշխանությունները կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնում են Թալիշի քաղաքներում
Սոցիալական ցանցերի թալիշ օգտատերերն ակտիվորեն քննարկում են Ադրբեջանի Լենքորանի, Ջալիլաբադի և Մասալիի շրջաններ Թուրքիայից ավտոբուսներով կորոնավիրուսով վարակված ադրբեջանցիների տեղափոխումը։ Այս մասին գրում է Infoteka 24-ը՝ հղում անելով ադրբեջանական Meydan TV-ին։
Ավտոբուսների տեսագրությունը վրդովմունք և խուճապ է առաջացրել Թալիշի շրջանում, քանի որ տեղացիները վախենում են վիրուսի տարածումից: Բացի այդ, նրանցից շատերը կարծում են, որ այս կերպ իշխանությունները ծրագրում են «բնական ճանապարհով» մաքրել շրջանն անցանկալի բնակիչներից:
Թալիշ բլոգեր, լրագրող Զաբիլ Մագերամովը YouTube- ի իր ալիքում Ադրբեջանի իշխանություններին ուղղված տեսաուղերձում հարց է բարձրացնում, թե ինչու Ադրբեջանի քաղաքացիները չեն տարհանվել Բաքվի, Գյանջայի կամ Նախիջևանի օդանավակայաններով՝ Լենքորանի փոխարեն, մեղադրելով Ադրբեջանի իշխանություններին տեղական Թալիշի բնակչությանը կորոնավիրուսի ռիսկի ենթարկելու մեջ։
Ադրբեջանական MeydanTV գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայից տարհանված ադրբեջանցիները կարանտինացված կլինեն տեղի հիվանդանոցներում: Հիվանդները, իրենց հերթին, բողոքում են մեկուսացման ահավոր պայմաններից: Նշվում է, որ հրապարակումից որոշ ժամանակ անց ոստիկանության կողմից ձերբակալվել է MeydanTV-ի լրագրող Նիգար Մուբարիզը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան