Էդմոն Մարուքյանը կառավարությանը կոչ արեց համաներել արտերկրում գտնվող 3.5 ՀՀ քաղաքացու
ԱԺ հայտարարությունների ժամին Էդմոն Մարուքյանը հիշեց, որ մեկ ամիս առաջ դիմել էր կառավարությանը՝ որպեսզի վերջինս համաներմամբ հանդես գա 27 տարին լրացած այն քաղաքացիներկ համար, ովքեր այլևս չեն կարող ծառայել զինված ուժերում, քանի որ հետախուզման մեջ են և չեն էլ կարող նախկինում գործող կարգավորումներով վճարելով անցնել հաշվառման, ստանալ անձնագիր և ապրել Հայաստոնում: Տեղեկացնելով, որ խոսքը գնում է 3.5 հազար քաղաքացու ներուժի ապահովան մասին՝ պատգամավորը նշեց. «Պետությունն ասաց, որ վճարելու օրրենքն այսուհետ չի գործելու և այն չգործեց: Բա այս մարդիկ ի՞նչ են անելու: Հայաստանն այս մարդկանց ասում է՝ եկեք և գնացեք բանտ, ուրիշ լուծում ու առաջարկություն չունենք»:
Մարուքյանը հայտնեց, որ այս ընթացքում իրենց են զանգում արական սեռի քաղաքացիները և նրանց հարազատներ՝ ասում, որ Իրանում դատապարտյալներ են ազատվում բանտից, արդյոք հնարավոր չէ, որ նման հնարավորություն տրվի նաև իրենց՝ հետագայում նման համաներումը բացառելու պայմանով:
«Կարող եք վերցնել և տեսնել, թե ինչ հանցագործություններ անելու մեջ մեղադրվածների վրա ենք նախկինում համաներումներ տարածել: Դրանց հետ համեմատած, բանակից խուսափելը, որը պայմանավորված է եղել նաև նրանով, որ մարդը 7-8 տարեկան է եղել և ծնողները երկրից դուրս են հանել ու դա լավ օրից չի եղել, բանակից խուսափելու դեպքում ավելի նվազ վտանգավորության հանցագործության մասին է խոսքը գնում»,- հայտնեց Մարուքյանը և կրկին կոչ հղեց կառավարությանը. « Քանի որ աշխարհը գտնվում է համաճարակի մեջ և մեր քաղաքացիները ցանկանում են վերադառնալ հայրենիք, կրկին դիմում եմ կառավարությանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության համաներման առաջարկը քննարկել և 3.5 հազար ՀՀ քաղաքացներին հնարավորութուն տալ վերադառնալ Հայաստան՝ մասնակցելու մեր երկրի շինարարությանը և այս ծանր օրերին լինել Հայրենիքում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց