«Համայնքերի միավորումով մեկ օրում ՀՆԱ-ի աճի հարցը չի լուծվում». Վաչե Տերտերյան
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով կառավարությունը առաջարկում է համայնքների երկու միավորում ձևավորել: Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի մեջ ներառել Լերմոնտովո և Անտառաշեն համայքները, իսկ Տավուշի մարզի Իջևան խոշորացվող համայնքի մեջ ներառել Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.), Կիրանց, Սարիգյուղ, Սևքար և Վազաշեն համայքները:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնեց, որ այս փափոխությամբ Տավուշի մարզում համայնքների միավորման գործընթացը կավարտվի:
Պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե արդյոք միավորվող համայքների բնակիչների կարծիքը հարցրել են, տեղական հանրաքվեներ իրականացվել են:
Տեղեկացնելով, որ տեղական հանրաքվեները խորհրդակցական բնույթ ունեն և չեն արվել, բյաց եղել են հանդիպումներ համայնքների բնակիչների, ավագանու հետ, ԱԺ-ում էլ կազմակերպվել է լսումներ՝ փոխնախարարը նշեց. «Խոսքը վերաբեում է կառավարման համակարգին և ոչ մի բնակչի իրավունքները չի նսեմացվում, ոչ մի ուրիշ խնդիր չի լուծվում»:
Անի Սամսոնյանը պատասխանեց. «Տեղական հանրաքվեի ինստիտուտը, եթե լինելու է խորհրդակցական, ապա այն շատ լուրջ վնաս է կրելու: Համայնքի բնակիչները ևս շահագրգռված ճեն լինելու մասնակցել տեղական հանրաքվեներին այն դեպքում, երբ իրենց ձայնը լսելի չի լինելու»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը փոձեց ճշտել, թե քանի համայնք է կող եղել միավորմանը:
Վաչե Տերտերյանը խուսափեց թվեր հնչեցնելուց, քանի որ ֆորմալ հանրաքվեի արդյունքներ չկան, բայց հավաստիացրեց. «Ես կարող եմ ասել, որ համայնքների բնակիչների կողմից որևէ վստահ միակարծություն խնդրո առարկայի նկատմամբ, հատկապերս բացասական ֆոնի առումով չկա»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորը՝ Սարգիս Ալեքսանյանը նկատեց, որ կառավարությունը գեղեցիկ գույներով է ներկայացնում միավորման արդյունքները, իսկ իրականությունը այլ է և թվարկեց իր ուսումնասիրության արդյունքում վեր հանած բացասական կողմերը. «Բնակավայրի պատասխանատուն անմիջականորեն հաշվետու չէ բնակչությանը, այլ ենթակա է համայնքապետին: Հաստիքների կրճատման հետևանքով ներհամայնքային աշխատանքը կամ թերակատարվում է, կամ դանդաղում: Դրանք են աղբահանությունը, գերեզմանոցների մաքրումը, ներհամայնքային ճանապարհների մաքրումը, ճանապարհների փոսալցում և այլն»:
Նկատելով, որ հիմնական խնդիրները համայքները սխալ փնջերով միավորելու մեջ է՝ պատգամավորը բերեց օրինակներ. «Նոյեմբերյան խոշորացված համայնքում ընդգրկված է Դովեց, Բարեկամավան սահմանապահ գյուղերը և համադրելի սահմանապահ Բերքաբերը Արդեն 5 տարի է անցել, բայց այս գյուղերն թե´ իրնեց զարգացման տեմպերով, թ´ե կենսամակարդակի առումով առավելություն չունեն: Հակառակը՝ Բերքաբերը, որն ավելի առանձին է իրականացնում կառավարումը ավելի բարենպաստ վիճակում է»:
Պատգամավորը, նկատելով որ Այրում համայնքի երկու գյուղ չունեն խմելու ջրի համակարգ, հավելեց. «Ճանապարհներ չլինելու պատճառով Դեբեդավանը դարձել է աշխարհից կտրված կղզի: «Համայնքում չկա գոնե մեկ հրշեջ մեքենա: Եթե լավ է՝ ինչու է Բերդավանը ցանկանում դուրս գալ միավորումից»:
Վաչե Տերտերյանը կոչ արեց զերծ մնալ խոստանալու և չկատարելու մասին հայտարարություններից, քանի որ ժամանակաին որևէ խոստում չի տվել, այլ ասել են, որ միավորումից կավելանան հնարավորությունները ավելի արդյունավետ ինքնակառավարում իրականացնելու համար:
«Համայքների միավորումը կամ վարչատարածքային բարեփոխումը դա դեղատոմս չէ, որի արդյունքում մենք կարող ենք մեկ օրում լուծել մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի, ենթակառուցվածքների, ճանապարհների, տնտեսության դիվերսիֆիկացիայի և արդյունավետության խնդիրներ: Վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ունենք ավելի լավ կառավարում, ավելի մասնակցային ավագանի, բոլոր խոշոր համայքներում օնլայն ռեժիմով հեռարձակվող ավագանու նիստեր, ունենք էապես բարելավված բյուջետային կառավարում: Մնացածին պետք է հասնենք բոլորով՝ բացատրական աշխատանքի շնորհիվ»,-եզրափակեց փոխնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան