Փորձագետ. Սովորական սմարթֆոնները 20 տարուց կդառնան գերհամակարգիչներ
20 տարի անց ժամանակակից գերհամակարգիչների հնարավորությունները կունենան նաև սովորական սմարթֆոնները։ Ռիա նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ-ում Intel -ի հետազոտություն և զարգացումգլխավոր տնօրեն Իվան Կուզմինը։
«Եթե նայում եք հաշվարկային ուժին, 1994-ի գերհամակարգիչներն այսօր համեմատելի են սմարթֆոնի հետ: Հիմա սմարթֆոնների կարողությունները նույնն են, ինչ այդ ժամանակ գերհամակարգիչներ էին: Եթե նայենք ապագային, ապա ապագայում այսօրվա գերհամակարգիչները, որոնք կարող են կատարել մեծ թվով առաջադրանքներ, մեզ հասանելի կդառնան նույն սմարթֆոնի տեսքով»,- ասել է նա։
Նրա կարծիքով, «եթե դա իրագործվի, ապա մենք կկարողանանք միաժամանակ թարգմանել տեքստը, խոսել մարդու հետ՝ առանց լեզուն իմանալու, բարդ կառուցվածքներ մոդելավորել և ակնթարթային տեղեկատվություն ստանալ»:
«Աշխարհը շարժվում է այս ուղղությամբ: Հաջորդ 10-20 տարում գերհամակարգիչների հնարավորությունները հասանելի կլինեն մեզ համար»,- ասել է նա:
Կուզմինը հստակեցրել է, որ Aurora գերհամակարգիչը կարող է մեկ վայրկյանում իրականացնել գործողություններ, որոնք մարդուց կպահանջնի 31,7 տրիլիոն տարի:
«Զարմանալի փաստ. ձեր սմարթֆոնը նույնքան արագ է, որքան գերհամակարգիչը 1994 թվականին։ Այսպիսով, տեսականորեն, մոտ քառորդ դարից սմարթֆոնները կկարողանան հասնել Aurora- ի մակարդակին»,-հավելել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան