Քաղաքական 15:35 26/03/2020 Հայաստան

Կառավարության ներկայացուցիչները ևս կարող են հրաժարվել պարգևավճարներից. Սամսոնյան

«Արտակարգ դրության ընթացքում մարդկանցից տեղաշարժման ձևաթուղթ պահանջելը սպասված քայլ էր, որովհետև միայն ինքնամեկուսացման կոչը բավարար չէր»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նրա խոսքով, այն, ինչ այսօր անում է պետությունը՝ ներառյալ ձևաթղթի պահանջը, օրինաչափ է և շատ անհրաժեշտ։

«Այդ ձևաթուղթը ոչ միայն դուրս գալու թույլտվություն է, այլ նաև քաղաքացու հետագիծը վերահսկելու միջոց, որպեսզի հետո որևէ վարակի առկայության դեպքում հասկացվի՝ որտեղ է եղել այդ քաղաքացին, ում հետ է շփվել»,- նշեց Սամսոնյանը։

Հարցին՝ արդյոք պահանջը կարող է ամուր վերահսկողություն իրականացնել, եթե քաղաքացին ձևաթուղթը լրացնելով և անձնագիրը մոտը պահելով կարող է ազատ շրջել քաղաքում, Սամսոնյանը պատասխանեց՝ պարետատան կողմից կա պահանջ՝ կոնկրետ դեպքերում դուրս գալ։

«Եթե օրինակ դու աշխատում ես ընկերությունում, որի գործունեությունը չի արգելվել այս ընթացքում, կարող ես դուրս գալ, եթե ունես սնունդ գնելու, կամ տարեց հարազատիդ խնամելու կարիք, ապա կարող ես դուրս գալ։ Բայց եթե դու պիտի դուրս գաս, ընկերներիդ հանդիպես, բնականաբար, չպիտի դուրս գաս։ Այդ ձևաթղթի կիրառումը նաև քաղաքացիներին հետ է պահում դուրս գալուց, որովհետև այս դեպքում բոլոր ֆորմալ միջոցները մարդուն հետ են պահում տնից դուրս գալուց։ Ամեն ոչ անհրաժեշտ դեպքում մարդը տնից դուրս չի գա»,- պատասխանեց Սամսոնյանը։

Դիտարկմանը, որ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները կորոնավիրուսի նկատմամբ իշխանության վերաբերմունքը համարում են անլուրջ, Սամսոնյանն արձագանքեց՝ ցանկացած որոշում, որն ընդունվում է պարետատան կողմից, պետք է նախ կառավարության և իշխանության լուրջ վերաբերմունքին արժանանա.

«Այն մարդիկ, ում կարծիքը հանրությունը լսում է, պետք է լուրջ վերաբերվեն պարետատան որոշումներին։ Երբեմն այդ որոշումների շուրջ արվող հումորները վերածվում են անլրջության, և դրա հետևանքը կարող է լինել այն, որ մարդիկ ևս սկսեն դրան անլուրջ վերաբերվել։ Այսինքն, մարդիկ պահի լրջությունն ու պատասխանատվությունը պետք է հասկանան»։

Ըստ Սամսոնյանի, պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցառումները, որպեսզի ապահովվի վարակվածների և մեկուսացվածների անվտանգությունը, նրանց պետք է ապահովել անհրաժեշտ առողջապահական ծառայություններով։ Բացի այդ, պատգամավորի խոսքով, պետք է արվեն քայլեր, որպեսզի մարդկանց՝ արտակարգ դրությունից առաջ ունեցած սոցիալական դրությունը պահպանվի նաև արտակարգ դրությունից հետո։

«Այդ սոցիալական դրությունից է կախված, թե հետո մարդիկ կկարողանան մուծել հարկերը, կոմունալները, վարկերը, այսինքն՝ որպես քաղաքացի կկարողանան կատարել իրենց պարտականությունները»,- ասաց Սամսոնյանը։

Հարցին՝ արդյոք հույս ունի, որ գործադիրի ներկայացուցիչները այս շրջանում կհրաժարվեն իրենց պարգևավճարներից, Սամսոնյանը պատասխանեց՝ եթե պատգամավորները հրաժարվում են, ապա կառավարության ներկայացուցիչները ևս կարող են հրաժարվել պարգևավճարներից.

«Իհարկե, դա իրենց իրավունքն է, բայց որպես պաշտոնյա, որպես պետության հանրային միջոցներից վարձատրվող անձինք՝ մենք պատասխանատվություն ենք զգում նաև այս պահով, ուրեմն դա պետք է նաև վերաբերի կառավարության ներկայացուցիչներին, հատկապես այն դեպքում, երբ կառավարության ներկայացուցիչներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում։ Որքանով ես գիտեմ, փոխնախարարներն էլ են ավելի բարձր աշխատավարձ ստանում, քան պատգամավորները»,- տեղեկացրեց նա։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի հայտարարությանը, որ կորոնավիրուսի օրերին գրաքննություն չպետք է լինի, ապա Սամսոնյանը նշեց, որ պետք է ապատեղեկատվության դեմ պայքարել, բայց միևնույն ժամանակ կան չիդենտիֆիկացված աղբյուրներ, որոնք ևս կարող են տարածել ապատեղեկատվություն։

«Եթե կա ապատեղեկատվություն տարածելու խնդիր, ապա դա կարվի այնպիսի աղբյուրներով, որոնք բարդ կիդենտիֆիկացվեն։ Բայց այս դեպքում տուժում են այն լրատվամիջոցները, որոնք կատարում են իրենց բարեխիղճ աշխատանքը։ Եվ այս դեպքում տեղեկատվության սահմանափակումը, որը թույլատրելի է արտակարգ դրության ընթացքում, կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի միջազգային վարկի վրա»,- եզրափակեց Սամսոնյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:10
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Քաղաքացիները «ԹՈՂԵ՛Ք ԹՈՂ ՀԱՆՁՆԻ», «ՏԱՆՔ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵՆՔ», «ԴՈՒԽՈՎ ՀԱՆՁՆԻ, ՀԵՏԴ ԵՆՔ» գրությամբ պաստառներ են...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանիայում սպանվել են երկու ուկրաինացի զինծառայող
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գերմանիայում սպանված քաղաքացիները զինվորականներ են եղել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
10:22
Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ խաղաղ անհանզանդության գործողություններով իրենց աջակցությունը հայտնելով...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսացրույցից հետո խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր շնորհավորանքն է...
Աղբյուր` Panorama.am
10:12
Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման...
Աղբյուր` Panorama.am
09:59
Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցիան
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
09:54
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}