Քաղաքական 16:44 26/03/2020 Արցախ

ԿԸՀ նախագահ. Հավատարմագրվել են ռեկորդային թվով դիտորդներ՝ Արցախի ընտրությունների դիտարկման առաքելությամբ

Արցախի Հանրապետության ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը հարցազրույց է տվել «Ազատ Արցախ» թերթին, այն հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական էջում։

Հարց -Տիկին Արզումանյան, լուրեր են պտտվում, թե Արցախում ընտրություններն անցկացվելու են այսպես ասած փակ ռեժիմով, առանց լրատվամիջոցների, դիտորդների:

Պատասխան-Այդ լուրերը իրականության չեն համապատասխանում: Ինչպես նախորդ բոլոր համապետական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ էր, այս անգամ էլ ամեն ինչ անելու ենք, որ ընտրական գործընթացը լինի օրենքի պահանջներին համապատասխան, բաց, թափանցիկ: Դիտորդերի և լրատվամիջոցների մասնակցությունն էլ, հավատացնում եմ, բոլոր հիմքերն ունի նախորդ տարիների ռեկորդները գերազանցելու համար:

Հարց-Արդեն կարո՞ղ ենք մասնակցության հայտ ներկայացրած լրատվամիջոցների եւ դիտորդների մասին որոշակի տեղեկություններ հրապարակել:

Պատասխան-Սկսենք լրատվամիջոցներից: Այս պահին արդեն ունենք ԿԸՀ-ում հավատարմագրված 13 տեղական՝ արցախյան լրատվամիջոց՝ 74 ներկայացուցչով: Հայաստանյան լրատվամիջոցներից մարտի 31-ի ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 21-ը, ընդհանուր առմամբ 114 ներկայացուցչով: Միջազգային լրատվամիջոցներից այս պահին հավատարմագրվել են 3-ը՝ 9-ը ներկայացուցչով: Եթե ի մի բերենք, այս պահին արդեն ունենք հավատարմագրված 37 զանգվածային լրատվամիջոց՝ 197 ներկայացուցչով: Ընդ որում, միջազգային լրատվամիջոցների հավատարմագրման ժամկետը դեռ ավարտված չէ:

Հարց-Իսկ ի՞նչ կասեք դիտորդների մասին:

Պատասխան -Կասեմ, որ աննախադեպ ակտիվություն է գրանցվել: Եվ դա թվերն են հիմնավորում: Միայն Արցախից 9 կազմակերպություն է հավատարմագրվել: Նրանց կողմից ներկայացված ցուցակներում ներառված դիտորդների ընդհանուր թիվը կազմում է 437: Ընդ որում, որոշ կազմակերպություններ ներկայացել են բավական մեծ թիմերով: Օրինակ՝ «Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն ներկայացրել է 128 հոգանոց ցուցակ, «Իրավական կրթություն» ՀԿ-ն՝ 119, «Ապառաժ» երիտասարդական միությունը՝ 65 հոգանոց դիտորդական թիմ կունենա, «Հայկի Սերունդ» կազմակերպությունը՝ 46: Այսինքն, բավական մանրամասն և ծավալուն աշխատելու հնարավորություն կլինի:

Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել է հայաստանյան 6 կազմակերպություն՝ ընդհանուր առմամբ 467 դիտորդով: Այս դեպքում դիտորդական ամենամեծ խմբերն ունեն Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ն՝ 324 հոգանոց ցուցակով,  և «Թրանսփարանսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն՝ 97 դիտորդով:

Դիտորդական առաքելության հայտ ներկայացրած հայաստանյան մյուս կազմակերպությունները՝ «Ինքնություն և ազատ կամք», «Քաղաքացիական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն», Թալիշ սահմանամերձ բնակավայրեր, Հայաստանի հույների Պատրիդա կազմակերպություների դիտորդների թիվը տատանվում է 2-ից 37-ի միջակայքում:

 Ընդհանուր առմամբ՝ այս պահին դիտորդական առաքելության համար միայն Արցախից և ՀՀ-ից հավատարմագրվել է 15 կազմակերպություն: Իսկ դիտորդների թիվը կազմում է 904: Սա ռեկորդային թիվ է, բայց լիովին տեղավորվում է Արցախի ընտրական գործընթացների տրամաբանության մեջ: 1991թ. Անկախության հանրաքվեին 41 դիտորդ է հետեւել, 2017թ. Սահմանադրական հանրաքվեին՝ 104 միջազգային եւ 103 տեղական դիտորդ և լրատվամիջոցների 80-ից ավելի ներկայացուցիչ: Իսկ 2019թ. ՏԻՄ ընտրություններին 324 դիտորդ ենք ունեցել: Այսինքն, աճի տրամաբանությունը պահպանվում է:

Հարց-Ի՞նչ կարող ենք ասել միջազգային դիտորդների ներգրավվածության մասին:

Պատասխան --Ինչպես միշտ, Արցախի իշխանությունները դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերներ ուղարկել են մի շարք կազմակերպությունների, նաև՝ միջազգային մի շարք լրատվամիջոցների: Այս պահին կարող եմ միայն ասել, որ ունենք 140 դիտորդի և մոտ 40 լրատվամիջոցների ներկայացուցիչների նախնական համաձայնությունը՝ 38 երկրից: Թե նրանցից քանիսը կկարողանան մարտի 31-ի ընտրություններին ներկա գտնվել՝ այս պահին դժվար է ասել:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ակտիվ տարածումը իրավիճակը ժամ առ ժամ է փոխում: Իսկ մարդկանց տեղաշարժի սահմանափակումը շատ երկրներում շարունակում է դիտարկվել այդ վիրուսի տարածումը կանխարգելելու ամենատարածված միջոցը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}