Սեբաստիա փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներ կան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 25-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 155 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Կառլեն Ղ., ծնված 1993 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը և կողաշրջվել:
Ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Նարեկ Ս.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ