Ձկների անկում՝ Սևաբերդի ջրամբարում
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Առաքելյանը երեկ էջում հրապարակել է տեսանյութ ու գրել. «Սա էսօրվա նկարած ա։ Սևաբերդի ջրամբար։ Բնապահպանները և իրավապահները պետք ա պարզեն, սա ինչի արդյունք ա»։
Հրապարակմանն արձագանքել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ հայտնելով. «Այսօր Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Առաքելյանի էջում հրապարակված Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկման տեսանյութի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցներն իրականացնում են ուսումնասիրություն, կկատարվեն ջրի նմուշառման աշխատանքներ, օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք:
Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Հարակից հրապարակումներ`
- Արագիլների գործը «մեռավ»
- Ինչո՞ւ է «արագիլների գործը» քնել
- Հանցավոր ու անհայտ ձկնարտադրողի պատճառով արագիլների անկումը շարունակվում է
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ