Փարիզի դատախազ․ կարանտինի խախտման համար ոչ թե տուգանք, այլ համայնքային ծառայություն հիվանդանոցում․ Le Parisien
Փարիզի դատախազ Ռեմի Հիտցը քննարկում է կարանտինի կանոնների խախատման համար նոր պատիժ, որը կարող է լինել հիվանդանոցում համայնքային ծառայությունը, այլ ոչ թե ծանր տուգանքը կամ բանտարկությունը: Այս մասին գրում է Le Parisien-ը։
Նշվում է, որ այս չորեքշաբթի օրը Le Monde-ին տված հարցազրույցում Ռեմի Հիտցն ասել է, որ սահմանափակումների չբավարարման դեպքում պատրաստվում է հրահանգ տալ պատժամիջոցներ կիրառելու համար, մասնավորապես, առաջնահերթություն տալով համայնքային ծառայությանը:
«Այս իրավախախտումները հաճախ վերաբերում են երիտասարդ բնակչությանը, որի համար 3750 եվրոյի տուգանքը, անկասկած, չափազանց բարձր է, իսկ բանտարկությունն իսկապես արդիական չէ», - ասել է Հիտցը։
Նշենք, որ Ֆրանսիայում առողջության արտակարգ դրության մասին օրենքը հաստատվեց երեքշաբթի ու հրապարակվեց պաշտոնական հանդեսում՝ ուժի մեջ մտնելով երկու ամսով։ Արգելափակման կանոններին չհամապատասխանելը ենթադրում է տուգանք 135 եվրոյից և մինչև 1500 եվրո՝ 15 օրվա մեջ երկրորդ խախտման դեպքում։ 30 օրում 4 խախտումը պատժվում է 3,750 եվրոյի չափով և առավելագույնը վեց ամսվա ազատազրկմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ