Մեզ պետք չեն 30 դոլարանոց հռոմեական կանիկուլներ, պետք է ազգային ավիափոխադրող. Արմեն Մինասյան
Քաղաքագետ Արմեն Մինասյան ֆեյսբուքյան էջում գրել է.
«Որ չասեմ, սիրտս կտրաքի։
Հիմա գոնե հասկանո՞ւմ ենք, որ նույնիսկ 21-րդ դարում հնարավոր ա իրավիճակ, որ բոլորը երես թեքեն մեզանից, ու մենք մնանք մեն-մենակ մեր պրոբլեմների հետ։ Որ բլոկադայի մեջ գտնվելով, մեկ ա՝ պետք ա մեջներիցս ճղվենք, բայց ունենանք ազգային ավիափոխադրող։ Որ մեզ պետք չի 30 դոլարանոց հռոմեական կանիկուլներ, այլ պետք ա սուբսիդավորել թեկուզ համեստ, սահմանափակ պարկ ունեցող ազգային (պետական) ավիափոխադրողի։ Նույնիսկ երկու ինքնաթիռի առկայությունը հնարավորություն կտա, որ նման իրավիճակներում հույսներս չդնենք DHL-ի ու մյուսների վրա։
ՀԳ․ Չգիտեմ պարետը սենց մտքերին ոնց ա վերաբերում, բայց ասեք, որ խուճապ չեմ տարածում, ընդամենն առաջարկում եմ հետկորոնավիրուսային Հայաստանի նախագծի մեջ էս կարևոր հարցը դիտարկել հենց էսօրվանից»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ