Մահացել է ԱՄՆ-ում ռասսայական խտրականության դեմ պայքարող Ժոզեֆ Լոուերին
98 տարեկան հասակում մահացել է ամերիկացի իրավապաշտպան և ռասայական խտրականության դեմ պայքար մղած Ժոզեֆ Լոուերին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Լոուերին Միացյալ Նահանգներում աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքների շարժման ակնառու անդամ էր:
1957-ին Մարտին Լյութեր Քինգ կրտսերի հետ միասին նա հիմնել է Հարավային քրիստոնեական առաջնորդության համաժողովը, իսկ 1977-ից մինչև 1997 թվականը եղել է այս կազմակերպության նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ