Այս գիշեր մեզանից հեռացավ Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների մեծ վարպետը․ Ժոնաթան Լաքոտ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը գրառում է կատարել՝ ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի հիշատակին։
«Այս գիշեր մեզանից հեռացավ Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների մեծ վարպետը։ Պատրիկ Դևեջյանը Հայ դատի անխոնջ պաշտպան էր և մշտական դեր էր խաղում մեր երկու երկրների հարաբերություններում: Օ դե Սեն դեպարտամենտի նախագահության ժամանակ նա մշակել էր Հայաստանում հիմնական զարգացման ծրագրերից մեկը՝ ի շահ Տավուշի մարզի:
Նա մշտապես այցելում էր Հայաստան, նրան բոլորը ճանաչում և գնահատում էին, և շատ հայեր այսօր հարգանքի տուրք են մատուցում նրան:
Ավելի անձնական, ես հիշում եմ նրա հետ դեմ-առ-դեմ հանդիպումը Նանտերում գտնվող իր գրասենյակում՝ մինչ ես կստանձնեի իմ պարտականությունները Հայաստանում։ Զրույց, որը հարուստ էր խորհուրդներով և դասերով։
Ես ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին, Վարչական խորհրդի ընտրված պաշտոնյաներին և Օ-դե Սենին»,-գրել է Ժոնաթան Լաքոտը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը հարգանքի տուրք են մատուցում Պատրիկ Դևեջյանի հիշատակին
- Կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը․ Le Point
- Պատրիկ Դևեջյանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան