Կորոնավիրուսի ճգնաժամը կասկածի տակ է դնում Եվրամիության հուսալիությունը
Եվրամիությունը դժվարանում է պատշաճ ձևով արձագանքել կորոնավիրուսի ստեղծած ճգնաժամային իրավիճակին: Միության անդամ երկրները տնտեսական հարվածը նվազեցնելու և ճգնաժամից հետո վերականգնման ուղիներ են փնտրում: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։
«Այն, թե ինչպես Եվրամիությունը կարձագանքի կորոնավիրուսի ճգնաժամին, կորոշի միության հուսալիությունը ապագայում»,- ասել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Ամելի դե Մոնչալին, այն բանից հետո, երբ Եվրամիության անդամներին չի հաջողվել համաձայնության գալ տնտեսական ճգնաժամը կանխելու ուղիների հարցում:
Հարավային Եվրոպայի երկրները ինչպիսիք են Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան և Ֆրանսիան, ավելի մեծ օգնություն են ակնկալում հյուսիսային խոշոր պետություններից, մինչդեռ վերջիններիս կողմից դիմադրությունն աճում է: Երկրները դժվարանում են նաև բժշկական տեխնիկայի փոխանցման և սահմանների պահպանման հարցերում որոշումներ կայացնել:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը միությանը մեղադրել է կողմնապահության մեջ, այն բանի համար, որ Գերմանիայից իրենց փոխանցվող պաշտպանիչ դիմակները, ի տարբերություն այլ երկրների, ուշացումով են ուղարկվել: Մինչդեռ մյուս պետությունները Վիեննային են մեղադրել Իտալիայի հետ իրենց սահմանը պատշաճ չհսկելու մեջ:
«Երբ ճգնաժամը վերջանա, Եվրամիության հետ խիստ զրույցների կարիք կլինի»,- ասել է Կուրցը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին