Սիրիան հայտնել է կորոնավիրուսից առաջին մահվան մասին․Reuters
Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքի մասին, ինչպես նաև այն, որ հաստատված դեպքերը հասել է 9-ի, սակայն բժիշկներն ու վկաներն ասում են, որ թիվը շատ ավելին է: Պաշտոնյաները հերքում են վարակի դեպքերի քողարկումը, սակայն ձեռնարկել են կտրուկ միջոցներ, ներառյալ համապետական գիշերային պարետային ժամ՝ համաճարակի կանխման համար: Այս մասին գրում է Reuters-ը։
Նշվում է, որ բիզնեսները, դպրոցները, համալսարանները, մզկիթները և պետական գերատեսչությունների մեծ մասը փակելու քայլերը, ինչպես նաև հասարակական տրանսպորտը դադարեցնելու քայլերը վախ են տարածել պատերազմից հոգնած բնակիչների շրջանում: Կառավարությունը նաև արգելում է մարդկանց տեղաշարժը նահանգների միջև:
Մի քանի քաղաքներում խուճապային գնումներ են, ընդ որում բնակիչները ասում են, որ նկատել են սննդի պակաս և պահանջարկի մեծացում, որը հանգեցրել է գների թանկացման:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ երկիրը սահմանափակ կարողություն ունի արագ տարածվող վարակի դեմ պայքարելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ