Ինչպե՞ս է կատարվում կորոնավիրուսից մահացած անձի հուղարկավորությունը
«Կյանքի իրավունքը, առողջությունն ու անվտանգությունն այնպիսի արժեքներ են, որ չենք կարող անտեսել և թեթևամիտ մոտենալ»,- խորհրդարանում ասաց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսից մահացած մարդկանց չդիահերձելուն և թաղման կարգին։
Նրա խոսքով, այս պահին իրավիճակն այնպիսին է, որ բուժաշխատողներին պաշտպանելու համար չպետք է կորոնավիրուսից մահացած քաղաքացիներին դիահերձել.
«Մենք փորձում ենք ապահովել պայմաններ, գնում ենք վերազինման, որ պաշտպանական բարձր աստիճան ունեցող դիահերձարան կառուցենք, բայց այս պահին մենք կարիք ունենք մեր բուժաշխատողներին պաշտպանելու։ Մենք կարծում ենք՝ պետք չէ ռիսկի գնալ և կորոնավիրուսից մահացածներին հերձել»,- ներկայացրեց Ավանեսյանը։
Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ կորոնավիրուսից մահացածներին հուղարկավորելու են զմռսված դագաղներով.
«Դրանք հատուկ դագաղներ չեն։ Մարմինը փաթաթվում է բարձր պաշտպանություն ունեցող տոպրակի մեջ՝ հատուկ ախտահանիչ նյութերի պարունակությամբ, ապա դագաղը զմռսվում է, կնքվում է, որպեսզի հարազատները հնարավորություն չունենան այն քանդելու։ Միայն այս պարագայում հնարավորություն է տրվում հուղարկավորությունը կազմակերպել»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե անձը կորոնավիրուսով հիվանդ է, ցանկացած մահվան դեպքում չպետք է նրան դիահերձել. Բագրատյան
- Առանց դիահերձումի ինչպե՞ս է հաստատվելու մահվան պատճառը
- Առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպքերում չիրականացնել դիահերձում
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ