Ախալցիխեում հսկիչ անցակետ կտեղադրվի
Վրաստանի կառավարության համակարգող խորհրդի որոշմամբ, Ախալցիխեում և Թելավիում հսկիչ անցակետեր կտեղադրվեն, որոնք հսկելու են ՆԳՆ-ի և Պաշտպանության նախարարության ուժերը: Տեղում կանցկացվի քաղաքացիների առաջնային թերմոսկրինինգ: Այս մասին գրում է aliq.ge կայքը։
Վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանիի խոսքով, այսօրվանից երկրի մասշտաբով առկա 7 անցակետերում իրականացվում է խիստ վերահսկողություն:
«Համակարգող խորհուրդը որոշում է կայացրել 7 հսկիչ անցակետերին ավելացնել երկուսը՝ Ախացիխեում և Թելավիում»,- հայտարարել է Չիքովանին:
Հիշեցնենք, այսօրվանից Վրաստանի մի շարք քաղաքների՝ Թբիլիսիի, Բաթումիի, Քութայիսիի, Ռուսթավիի, Փոթիի, Զուգդիդիի, Գորիի մուտքերի մոտ հսկիչ անցակետեր են տեղադրվել, որտեղ քաղաքացիները թերմոսքրինինգ են անցնում:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 108-ի. ՌԻԱ Նովոստի
- Համընդհանուր կարանտին՝ Վրաստանում
- Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 97 դեպք, այստեղից բուժվել է 18-ը․ Առաջին Ալիք
- Վրաստանում կլինիկայում առողջական լուրջ վիճակով 4 հիվանդ կա. aliq.ge
- Դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը
- Վրաստանում գտնվող շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիներ գալիս են Հայաստան
- Մառնեուլիում և Բոլնիսիում կբաժանվեն հայերեն և ադրբեջաներեն լեզուներով հատուկ հրատարակություններ՝ կարանտինի կանոնների մասին
- Մառնեուլիում և Բոլնիսիում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ