Մեղրիի համայնքապետարանը պարենով և ֆինանսապես կաջակցի ինքնամեկուսացման մեջ գտնվող բնակիչներին
Մեղրիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ պատրաստ է աջակցել պարենով համյանքի բնակչությանը:
«Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ,
Մեղրիի համայնքապետարանը Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում իր պատրաստակամությունն է հայտնում օժանդակել ինքնամեկուսացման մեջ գտնվող մեր այն քաղաքացիներին, որոնք ունեն առաջին անհրաժեշտության, պարենային ապրանքների և ֆինանսական աջակցության կարիք։
Տրամադրում ենք համայնքի բնակավայրերում համապատասխանաբար գործող թեժ գծի հեռախոսահամարները.
Մեղրի֊ 093 02 51 12
Ագարակ֊ 077 72 07 86
Կարճևան֊093 21 25 95
Շվանիձոր, Ալվանք֊ 077 99 09 89
Լեհվազ, Վարդանիձոր֊ 094 77 77 80»,-նշված է համայնքապետարանի էջում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ