Անցակետերում կիրականցնեն մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, Պարետի որոշմամբ, ՀՀ ողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումները կշարունակվեն մինչև ապրիլի 12-ը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ըստ աղբյուրի, ապրիլի 1-ի ժամը 23.59-ից` աշխատանքի գնացող անձինք պետք է ներկայացնեն նաև գործատուի կողմից լրացված ձևաթուղթ։ Վարակի տարածումը կանխելու նպատակով սահմանափակվել են մարդկանց ազատ տեղաշարժը ինչպես մարզերից մայրաքաղաք և` հակառակը, այնպես էլ մարդկանց ազատ տեղաշարժը մարզից մարզ։
Որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով ապրիլի 1-ին ժամը 14-ից Ոստիկանության և ԱԱԾ ծառայողները սահմանված վայրերում տեղակայված անցակետերում իրականացնում են մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ։
Պարետի որոշումները խախտած անձինք կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ