«Disney»- ն աշխատողների մի մասին ուղարկում է չվճարվող արձակուրդի
Ամերիկյան «Walt Disney» կորպորացիան, կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին, ԱՄՆ-ի իր ստորաբաժանումների մի շարք աշխատակիցների կուղարկի չվճարվող արձակուրդի, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր Կալիֆորնիայում և Ֆլորիդայում անորոշ ժամանակով «Disneyland»-ի փակման մասին:
Հրապարակման համաձայն, աշխատողները արձակուրդ կգնան ապրիլի 19-ից: Միևնույն ժամանակ, ընկերությունը նշել է, որ աշխատակիցները կշարունակեն օգտվել բժշկական ապահովագրությունից: Նրանք իրավունք կունենան նաև պետական նյութական օգնություն ստանալ՝ 2,2 տրիլիոն դոլար փաթեթի շրջանակում։
ԱՄՆ-ում գտնվող «Disney» ընկերության այգիներում ու խանութներում աշխատում է մոտ 177,000 մարդ: Թե քանի աշխատող կուղարկվի չվճարվող արձակուրդի, ընկերությունը չի հստակեցրել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին