Մասիսի Մայիլյան. Մոտ օրերս հանրությանը կտեղեկացնենք մեր հետագա քայլերի մասին
Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել արցախցիներին, դժգոհություն հայտնել իշխանություններից.
«Հարգելի հայրենակիցներ։
Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում մարտի 31-ին այս ծանր պայմաններում իմ օգտին քվեարկած հազարավոր քաղաքացիներին, իմ քաղաքական թիմակիցներին, մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին:
Մարտի 31-ի արցախյան համապետական ընտրությունները կայացել են արտառոց և աննախադեպ պայմաններում։ Չանսալով ընտրությունները հետաձգելու՝ ԱՀ նախագահի թեկնածուների մեծ մասի և խորհրդարանական ընտրություններում ներգրավված մի շարք քաղաքական ուժերի կոչին ու պահանջին, Արցախի ինշխանություններն, այնուամենայնիվ, որոշել են ցանկացած գնով ավարտին հասցնել ընտրական գործընթացը։
Նշված արտակարգ պայմաններում անհնար է եղել ապահովել միջազգային դիտորդների մասնակցությունը, իսկ հայաստանյան դիտորդական առաքելությունը վտանգից խուսափելու համար ստիպված է եղել հընթացս փոխել դիտորդության մեթոդաբանությունը և իրականացնել այդ առաքելությունը ոչ նախատեսված ծավալով։
Այժմ քաղաքական խորհրդատվություններ ենք անցկացնում և մոտ օրերս հանրությանը կտեղեկացնենք մեր հետագա քայլերի մասին»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Մասիս Մայիլյանը երկմտո՞ւմ է պայքարը շարունակելու հարցում
- Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը
- Փաստաթուղթ. Մասիս Մաիլյանին իրոք արգելված է մուտքը ՌԴ
- Մալյան. Սորոսականները համախմբվել են Մասիսի Մայիլյանի շուրջ
- ՔՈ-ի ներկայացուցիչները հանդիպել են Մասիս Մայիլյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ